Բրյուսելում զանգվածային երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Երկիր մոլորակի կլիմայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հազարավոր մարդիկ կիրակի օրը երթ են անցկացրել Բրյուսելում՝ հայտարարելով կլիմայի փոփոխության վտանգների մասին, քանի որ Դուբայում ավարտվում է COP28 կլիմայական գագաթնաժողովը, հայտնում է AP-ն:
«Մենք պետք է փրկենք մեր մոլորակը» գրությամբ պաստառներով ակտիվիստները անցել են Բրյուսելի կենտրոնով։
Միջոցառումը կազմակերպած Կլիմայի կոալիցիայի ակտիվիստները կոչ են արել քաղաքական գործիչներին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման դեմ պայքարում՝ դժգոհելով որ Եվրոպան բավականաչափ արագ չի իրականացնում դա:



