Ռեփեր Բաստան վթարի է ենթարկվել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռեփեր Վասիլի Վակուլենկոն, որը հայտնի է Բաստա կեղծանվամբ, Սանկտ Պետերբուրգում վթարի է ենթարկվել. հայտնում է «Mash on the Moika» Telegram ալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Հարավային ճանապարհին։ Նա սեւ «Մայբախի» հետեւի նստատեղին է եղել։
Դատելով տեսանյութից՝ մեքենան բախվել է մոխրագույն KIA-ին ու շարժվել դեպի ճանապարհի եզրը։ Դեպքի վայր են շտապել ոստիկաններն ու շտապօգնության մեքենաները։
Mash-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ռեփերը չի տուժել և դեպքից հետո մեկ այլ մեքենայով գնացել է ռեստորան ճաշելու։
Ավելի ուշ, երաժիշտն իր բլոգում տեսանյութ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնում համերգին եկած երկրպագուներին։ Վակուլենկոն վթարի մասին ոչ մի խոսք չի ասել։
Տեսանյուեթը՝ այստեղ




















































