«Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումն ավարտեց հաղթանակով
ՍՊՈՐՏՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյուրմրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Զրինսկի»-ին:
Մեկնարկային սուլիչից 17 րոպե անց գյոմրեցիները առաջ անցան հաշվի մեջ: «Շիրակ»-ի իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհինն առաջ մղեց թիմին: Երկրորդ գնդակը «Շիրակ»-ը խփեց արդեն երկրորդ խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհինը, ով աչքի ընկավ արդեն 66-րդ րոպեին` օգտվելով պաշտպանների սխալից:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց արդեն Բոսնիա և Հերցոգովինայում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



