ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11:27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Փ․, ծնված 1995 թ.) բախվել է գծանշում կատարող «Hyundai» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1995 թ.)․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է տուժածի մահը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



