Փոթիում գնդակոծվել է քաղաքի դատախազի ավտոմեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓոթիում կրակ են բացել քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի «Հյունդայ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Նախնական տվյալներով՝ արձակվել Է չորս կրակոց: Հրաձիգը հետիոտն է եղել: Ավտոմեքենան վարում էր դատախազն ինքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Հրաձգությունից ոչ ոք չի տուժել: Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները:
Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Կրակողը թաքնվել է հանցագործության վայրից:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



