Հնդկաստանում 25 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Մադյա Փրադեշի նահանգի ճանապարհներից մեկում 38 ուղեւորների փոխադրող ավտոբուսը բախվել Է բեռնատարին, ինչի հետեւանքով զոհվել Է 25 մարդ, 19 հոգի վիրավորվել Է եւ տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության մի սպայի:
Ինչպես նշել Է ոստիկանը, երկու փոխադրամիջոցներն Էլ շարժվում Էին բավականին մեծ արագությամբ:
Նահանգի կառավարության ղեկավար Շիվրաջ Սինգհ Չոուհանը հայտարարել Է, որ վթարից տուժածներն ու զոհվածների ընտանիքները նյութական փոխհատուցում կստանան:
Պատահարի փաստով հետաքննություն Է սկսվել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



