Շուտով տեղի կունենան վարչապետի երազած փոփոխությունները. ովքե՞ր են նրա սրտի «դավթարում»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե մինչեւ փետրվար հայոց կառավարությունում տեղի կունենան Հովհաննես Արգամիչի երազած փոփոխությունները, եւ նա վերջապես կապացուցի, որ ինքն ուժ է, եւ նրանց, ում խոստացել է նախարարական պորտֆել, կարող է նվիրել այն:
Գիլիոտինի տակ են էկոնոմիկայի, էներգետիկայի, առողջապահության, տրանսպորտի, մշակույթի նախարարությունները: Որ Արգամիչին մնար, նաեւ ԿԳ-ն, էլ չենք ասում՝ ֆինանսների նախարարությունը՝ յուր Գագիկ Խաչատրյանով (որին «կուլ տալ» ընդհանրապես չի հաջողվում) կընդգրկեր իր սրտի «դավթարում»:
Թվարկվածներից հաստատ փոփոխություններ կլինեն մշակույթի եւ էկոնոմիկայի նախարարություններում: Մնացածը պայմանավորված է ՀՅԴ-ի կոալիցվել-չկոալիցվելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



