Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂ–ի 140 հուշարձանի անգլերեն ցուցակ է կազմվել՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր հուշարձանների անգլերեն ցուցակ միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ի պատասխան ասել են նախարարությունից։
 
Հայտնել էինք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը հայտարարել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ Աղդամով գնալ Ստեփանակերտ հուշարձանների վիճակը գնահատելու համար։
Այս թեմայով փորձել էինք պարզել, թե ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։
 
Նշվում է, որ 2020 թվականից ի վեր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համապատասխան աշխատանքներ գործընկեր միջազգային կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության խնդրի մասին տեղեկացնելու համար:
Վերոնշյալ աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մի շարք գրություններ է հղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները պաշտպանելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով։ Նաև խնդրել են տարատեսակ հարթակներում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների ոչնչացման և աղավաղման դեպքերը և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ: Հարցը բարձրաձայնվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ կայացած հանդիպումների ընթացքում:
 
«Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում ԿԳՄՍՆ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության վարչությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր 140 հուշարձանների անգլերեն ցուցակ՝ լուսանկարներով, վիճակի նկարագրությամբ, կոորդինատներով և այլն, որը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ միջազգային գործընկերների հետ աշխատանքի համար»,–նշված է նախարարության պատասխանում։
Ընդգծվում է, որ միջազգային բոլոր հարթակներում (1972 թ․ Համաշխարհային ժառանգության կոնվենցիա, ICCROM գագաթնաժողով և այլն), որին մասնակցում են ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, տարվում է շարունակական աշխատանք և ելույթներով բարձրաձայնվում են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերն ու միջազգային գործիքակազմերի ստեղծման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 44-օրյա պատերազմից հետո դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ, սակայն այդ աշխատանքները մշտապես խոչընդոտվել են ադրբեջանական կողմից։

 

 
Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ