«Նիսան-Տեանա»-ն դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 1-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Աշտարակ-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին «Նիսան-Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 18.20-ին, աջ ձեռքի ճաճանչոսկրի կոտրվածքով հիվանդանոց է դիմել նաեւ «Նիսան-Տեանա»-ի վարորդը եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



