Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական թեստ. ապշեցուցիչ բացահայտումներ քո մասին

ԼԱՅՖ

Յուրաքանչյուր կետի դիմաց, եթե այն համապատասխանում է քեզ ու քո կյանքին, դիր «√» նշանը: Հնարավոր է՝ որոշ հարցեր տարօրինակ թվան: Բայց, փորձագետների պնդմամբ, հենց դրանք են, որ երևան են հանում ցնցող ճշմարտությունը:

Եթե յուրաքանչյուր հարցի համար «√» նշանն ավելի շատ ստացվի, քան դատարկ վանդակները, ուրեմն հարցի պատասխանն «այո» է, այսինքն՝ վերոնշյալ հարցը ճշմարիտ է քո դեպքում:

Արդյոք զուգընկերոջդ աղջիկ ընկերը սիրահարվա՞ծ է նրան:

  • Նա երբեմն վեճի է բռնվում ընկերոջդ հետ։
  • Երբ հանդիպում ես նրա (այդ աղջկա) ընկերներին, հասկանում ես, որ վերջիններս արդեն բավական շատ են լսել քո մասին:
  • Երբ նա (ընկերուհին) խոսում է հետդ, նրա ձայնն ավելի խորքային է, քան ընկերոջդ հետ խոսելիս: 
  • Զուգընկերոջդ ներկայությամբ նա ինքն իրեն շատ է դիպչում:
  • Քեզ հետ նա իրեն մտերիմ ընկերուհու պես է պահում, չնայած որ միմյանց այնքան էլ լավ չեք ճանաչում:
  • Նա սովորաբար ընկերոջդ կողմն է ուղղում բազուկը, ձեռքի ափը կամ թևերը։

Արդյոք մարդկանց զայրացնո՞ւմ են քո էլեկտրոնային հաղորդագրությունները:

  • «Շնորհակալությունը» հաղորդագրությունն ավարտելու քո մշտական ձևն է: 
  • Ընկերներդ սովոր են քեզանից անվերնագիր հաղորդագրություններ ստանալ: 
  • Երբ արձակուրդ ես գնում, ինքնապատասխանիչը երբեք չես միացնում: 
  • Հաճախակի ես ստուգում էլեկտրոնային հասցեդ ու մտապահում, որպեսզի հետո պատասխանես:
  • Էլեկտրոնային նամակներիդ մեծ մասը հասցեագրված է լինում 4 կամ ավելի հասցեատերերի: 
  • Երբեք ողջույններ կամ վերջաբաններ չես գրում, որովհետև պետք եղած դեպքում հասցեատերը կարող է տեսնել` ումից է նամակը:

Կնմանվի՞ նա Խորեն Լևոնյանին առաջիկա 5 տարիների ընթացքում:

         Նա վատ կեցվածք ունի. քայլում է կուզը հանած ու մի կողմ թեքված։ 

  • Նա թվային (DVR) տարբերակով ձայնագրությունների հսկայական հավաքածու ունի։ 
  • Նա գրասենյակային աշխատող է:
  • Նա միշտ կերել է այն, ինչ սիրտն է ուզել, ու երբեք քաշ չի հավաքել:
  • Երբ նրա հետ որևէ բան այնպես չէ, ապա մեղավորն անպայման ուրիշներն են: 
  • Նա ջուր է խմում միայն այն դեպքում, եթե այդ պահին ընտրության այլ տարբերակ չկա:

Արդյոք դո՞ւր ես գալիս տնօրենիդ:

  • Գործի մեջ խեղդվում ես, իսկ նա նաև խնդրում է օգնել իրեն նոր նախագծի իրականացման հարցում: 
  • Դիպչում է քեզ ձեռքի ափով (հակառակ դեպքում դիպչում է մատներով կամ ընդհանրապես այդ աստիճան չի մոտենում):
  • Պահանջում է, որ ներկա լինես հանդիպումներին, որոնք քեզ հետ նույնիսկ որևէ առնչություն չունեն: 
  • Զանգում է գործնական հարցերով, երբ արձակուրդում ես: 
  • Նրա մայրիկը գիտի քո անունը և ողջույններ է ուղարկում քեզ: 
  • Ասում է, որ ինչ-որ անհասկանալի հարցեր լինելու դեպքում դիմես իրեն:

Արդյոք ընկերուհիդ ներքուստ նախանձո՞ւմ է քեզ:

  • Երբ որևէ զգեստ ես փորձում, ու քեզ թվում է, որ այն քեզ բացարձակապես չի սազում, ընկերուհիդ հակառակն է պնդում. «Հրաշալի է»: 
  • Զուգընկերդ նրա ամենաչսիրած մարդկանց թվում է:
  • Նա դեռ շարունակում է քեզ գովերգել, չնայած որ թեման արդեն փակված է: 
  • Ասում է, որ խնջույքն անպետք բան է լինելու, բայց հետո գնում է այդ նույն խնջույքին առանց քեզ: 
  • Չի զլանում հայտնել, որ մարդիկ խոսել են քո մասին: 
  • Այնքան շատ է գրում Facebook-ի պատիդ, որ քեզ «ֆեյսբուքահարված» ես զգում։

Կարո՞ղ ես բարում գայթակղել որևէ մեկին։

  •  Ընկերներիդ հետ զրուցելիս ժեստերով ես խոսում ու շատ ես ծիծաղում: 
  •  Այնպիսի դիրքով ես կանգնում, որ հետույքդ շրջված լինի բարմենի կողմը: 
  •  Կոշիկներիդ վրա անդադար ճոճվում ես։
  •  Երբեք ոտքից գլուխ սև չես հագնում:
  •  Երբ մի բարետես տղա ես տեսնում, փոխում ես կեցվածքդ` կանգնելով մի ոտքը մյուսի դիմաց, առջևի ոտքի ուղղությունը՝ դեպի նշանակետը:
  • Սահեցնում ես մատներդ բաժակիդ եզրերով:

Որքանո՞վ է բնակարանդ մատնում, որ մենակ ես:

  • Բնակարանդ լցված է ընկերուհիներիդ լուսանկարներով:
  • Խոհանոցդ լիքն է նախաճաշի, այլ ոչ թե ընթրիքի պարագաներով: 
  • Անկողնուդ վրա ամենուր թեթև բարձեր են: 
  • Ջեռոցդ վաղուց արդեն որպես դարակ ես օգտագործում: 
  • Լոգարանումդ ունես մոմեր, լոգանքի գելեր ու լոսյոններ, բայց բոլորն էլ չօգտագործված: 
  • Պահպանակները ոչ թե անկողնուդ կողքին, այլ դեղերի դարակում են:

Արդյոք նա որևէ բան է թաքցնո՞ւմ:

  • Վերև է նայում հասարակ հարցերին պատասխանելիս, ասենք` «Լա՞վն էր երեկվա ֆիլմը»:
  •  Նրանից հետո համակարգչի առջև ես նստում ու տեսնում, որ բացված էջերի «պատմությունը» ջնջած է համակարգչից: 
  • Եթե նախկինում միշտ տենչում էր առավոտյան սեքսով զբաղվել, հիմա միայն գիշերն է նման ցանկություն ունենում: 
  • Երկուսդ էլ հազվադեպ եք վիճաբանություններ սկսում: 
  • Նա չափից ավելի տեղեկություն է տալիս, երբ հարցնում ես անցկացրած օրվա մասին: 
  • Երբ ինչ-որ բան է պատմում, դեմքին շատ է հպվում, հատկապես բերանի շրջանում:

Արդյոք մտադի՞ր է քեզ ամուսնության առաջարկ անել:

  • Քեզանից խորհուրդ է հարցնում` ինչպես դիմել տնօրենին իրեն հավելավճար տրամադրելու համար կամ երբ հարմար կլինի ազատ օր վերցնել: 
  • Նրա մայրը հաճախակի է զանգում քեզ: 
  • Նա ամուսնալուծությունների հարցում կարծրատիպեր չունի: 
  • Նա մենակ ապրելու փորձ ունի։
  • Դու ֆինանսապես անկախ ես: 
  • Նա վերջերս մասնակցել է իր ընկերներից մեկի հարսանիքին:

Արդյո՞ք մի օր կհարստանաս։

  • Սիրում ես արկածներ` սավառնել երկնքում պարաշյուտով կամ ժայռ մագլցել: 
  • Դու սոցիալական ցանցերի թագուհին ես. ունես բազմաթիվ ֆեյսբուքյան ընկերներ: 
  • Երբ որևէ իր է փչանում, դեն չես նետում, փորձում ես վերանորոգել: 
  • Ընկերներիդ ծնողները բոլորն անխտիր սիրում են քեզ: 
  • Գրեթե բոլոր լուսանկարներում ժպտում ես: 
  • Համալսարանում մշտապես տարբեր մրցույթների կամ բանավեճերի ես մասնակցել:

 

Արդյո՞ք քո սեռական կյանքն ավելի ստացված է, քան ընկերուհունդ:

 

  • Նրա ընկերն ատում է սիրո արտահայտման հրապարակային ձևերը: 
  • Վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ սանրվածքներ ես փոխել, իսկ նա` ոչ մի անգամ: 
  • Նրանց ժամադրավայրերը կինոթատրոններն են, ձերը` ռեստորանները: 
  • Ընկերուհուցդ բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ես ստանում, որոնք վերնագրված են լինում «Նախորդ գիշեր...»։
  • Նա միշտ նոր ներքնազգեստ է գնում, մինչդեռ դու նման բան անում ես հատուկ դեպքերի համար: 
  • Նա իր ժամանակի մեծ մասն ընկերոջ հետ է անցկացնում` զբաղվելով տարբեր գործերով:

 

Արդյո՞ք քո գրավիչ գործընկերը նույնքան գրավիչ է նաև անկողնում:

 

  • Նա հեշտությամբ դուրս է բերում ծամած թղթերը տպիչի միջից, որովետև հմուտ է նման հարցերում: 
  • Նա երբեք լանչի ժամանակ չի ուտում այն, ինչ կերել էր նախորդ օրը: 
  • Նա երբեք ոչինչ չի պլանավորում և նույնիսկ ամպամած օրերին անձրևանոց չի վերցնում: 
  • Նրա ձեռքի եղունգները միշտ խնամված են: 
  • Նա երբեք իրեն նվաստացած չի զգում կամ չի ոլորում աչքերը, երբ որևէ հարցում ուղղություն ես ցույց տալիս: 
  • Նա շատ ուշադիր է և միշտ հիշում է բոլոր գործընկերների ծննդյան օրերը:
Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով