ՌԴ-ում գնացքներ են բախվել իրար․ վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուլյանովսկի մարզում երկու գնացքներ են բախվել իրար, ավելի քան 20 մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյանդինո կայարանում։ Մարդատար գնացքը բախվել է կանգնած շոգեքարշին, հայտնում է Ռուսական երկաթուղիները։
«Վարորդին հաջողվել է վթարային արգելակում կատարել, սակայն բախումից խուսափել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ 25 ուղեւոր տուժել է եւ ստացել կապտուկներ։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Ուլյանովսկի տրանսպորտային դատախազությունը հետաքննություն է սկսել։ Բացի այդ, Քննչական կոմիտեն տրանսպորտի վրա նախաքննական ստուգում է իրականացրել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



