Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի նախագահների առանձնազրույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության նախագահի նստավայրից հայտնում են՝ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանրապետության նախագահը ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ այցելությունը պատմական է, քանի որ Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ է Իրաքի Հանրապետության նախագահը այցելում Հայաստան:

Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը պատմական է քանի որ առաջին անգամ Իրաքի նախագահն այցելում է Հայաստան, ինչն առավել է ընդգծում մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը և, իհարկե, այս այցն ավելի կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Իրաքի առաջին նախագահը, որն այցելում է Հայաստան, ես նաև ուրախությամբ կցանկանամ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Իրաքի Հանրապետությունում՝ Ձեր պաշտոնական այցի շրջանակներում, ինչը խթան կհանդիսանա մեր երկրների միջև առկա հարաբերությունների հետագա խորացման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև բազմաշերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Իրաքը, լինելով աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է:

Այս համատեքստում շեշտվել է երկու երկրների հարաբերություններում Իրաքի հայկական համայնքի գործոնի կարևորությունը: Հանրապետության նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Իրաքի բարեկամ ժողովրդին ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին հյուրընկալելու և ապաստան տրամադրելու համար:

Զրույցի ընթացքում բարձր է գնահատվել Հայաստանի և Իրաքի օրենսդիր մարմինների միջև առկա ակտիվ փոխգործակցությունն ու երկուստեք կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության հետագա խթանմանն ուղղված ջանքերը:

Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին իր խոսքում կարևորել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրատնտեսական և մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտներում լավագույն փորձի փոխանակման համատեղ ծրագրերի նախաձեռնումն ինչպես նաև տարբեր մակարդակներում փոխայցելությունները: Իրաքի նախագահն ընդգծել է, որ ներկայումս հայ-իրաքյան գործարար շրջանակների համար առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր համագործակցային ոլորտներ և այս առումով քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունները նշանակալի դերակատարություն ունեն գործարար շփումների և փոխգործակցային մթնոլորտի ձևավորման համար:

Անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին նախագահը նշել է, որ ներկայումս առկա է մեծ ներուժ առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության խորացման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականցման և վիզային ռեժիմի դյուրինացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահն իր իրաքցի պաշտոնակցին մանրամասներ է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ, որը միտված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը, տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ուղիների և սահմանների բացմանը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի հասնել կայուն խաղաղության, իսկ առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին Իրաքի Հանրապետության այցելելու հրավերի համար և նշել, որ քաղաքական տնտեսական և տուրիստական բնույթի փոխայցելությունները նպաստում են միմյանց ճանաչելուն, նոր կապերի ու հարաբերությունների հաստատմանն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին