Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին: ԿԲ թույլտվության շրջանակում Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաև կիրականացվի սպասարկում Բանկի տերմինալներով և բանկոմատներով:
«Այս նոր հնարավորության շնորհիվ Բանկի հաճախորդներն առաջիկայում կկարողանան օգտվել ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկով փոխանցումներ և վճարումներ կատարելու հնարավորությունից»,-ասել են Բանկում:
Նշենք, որ China Union Pay-ը հիմնադրվել է 2002թ․ Չինաստանում: Այդ համակարգի քարտերը սպասարկվում են աշխարհի 180 երկրներում, China Union Pay քարտերի թողարկում իրականացնելու իրավունք ունեն աշխարհի ավելի քան 70 երկրների բանկեր, իսկ 2020թ․ դրությամբ այդ համակարգի քարտերով է իրականացվել համաշխարհային առևտրի 45%-ը:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



