Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է հողաթմբին և մասամբ հայտնվել ձորակում. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Թ.-ն, իր վարած բեռնատարով Ապարան-Քուչակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանաքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, և մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



