Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տասը սովորություն, որոնցից խուսափում են երջանիկ զույգերը

ԼԱՅՖ

1. Նրանք իրենց հարաբերություններից չեն գանգատվում ընկերներին

Երջանիկ զույգերը գիտեն, որ աղբն ավելի լավ է տանից դուրս չհանել: Եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, նրանք ամեն ինչ քննարկում են իրար հետ, այլ ոչ թե ուրիշներից են խորհուրդ հարցնում, ինչը շատ հաճախ կարող է միայն վնասել նրանց հարաբերություններին:

2. Նրանք իրենց ուրիշների հետ չեն համեմատում

Երջանիկ զույգերը հասկանում ու սիրում են իրար այնպիսին, ինչպիսին կան: Ամուսնուն ուրիշների հետ համեմատելը ոչ մի լավ արդյունք չի տա ու միայն կասկած կսերմանի զուգընկերոջ սրտում: Խոտը հարեւանի բակում ոչ միշտ է ավելի կանաչ, նույնիսկ եթե այդպես է թվում:

3. Նրանք իրենց զոհի տեղ չեն դնում

Երջանիկ զույգերը պատասխանատվություն են ստանձնում իրենց արարքների ու հարաբերություններում իրենց դերակատարումների համար: Նրանք իրար չեն մեղադրում սեփական խնդիրների համար: Նրանք բացահայտ խոսում են իրենց կարիքների ու պահանջների մասին, այլ ոչ թե փորձում են խղճահարություն առաջացնել:

4. Նրանք իրենց չափազանց լուրջ չեն վերաբերվում

Երջանիկ զույգերը չեն դադարում իրար հետ ժամադրությունների գնալ: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում իրար հետ ու շատ ծիծաղում, այլ ոչ թե երեկոյան հեռուստացույցի առաջ նստած՝ ձանձրանում:

5. Նրանք չեն քննադատում իրար

Երջանիկ զույգերը իրար մեջ միայն լավագույն հատկանիշներն են փնտրում: Երբ նրանց դուր չի գալիս իրենց զուգընկերոջ որեւէ արարք, նրանք փորձում են բացատրել, թե ինչու է դա իրենց մտահոգում: Եվ ոչ թե քննադատությունների հեղեղ են թափում նրա վրա:

6. Նրանք հաշվարկում են ֆինանսները

Երջանիկ զույգերը գիտեն, որ ֆինանսական խնդիրները կարող են լուրջ ճնշում գործադրել ամուսնական հարաբերությունների վրա: Նրանք հոգ են տանում ֆինանսների մասին ու երկարաժամկետ ծրագրեր կառուցում, որպեսզի միասին պատասխանատու որոշումներ կայացնեն:

7. Նրանք չեն փորձում մտքեր կարդալ

Երջանիկ զույգերը գիտեն, ինչպես կարելի է շփվել, որպեսզի իմանան միմյանց պահանջների ու զգացմունքների մասին: Նրանք պարզապես խոսում են այդ մասին: Անկեղծ ու բաց:

8. Նրանք կառչած չեն իրենց դերակատարումներից

Երջանիկ զույգերը ճկուն են մտածում ու անհրաժեշտության դեպքում կարող են կատարել ցանկացած գործ, նույնիսկ եթե դա նրանց պարտականությունը չէ: Կարծրատիպային գենդերային դերերը չեն նպաստում երջանկությանը:

9. Նրանք չեն ճնշում իրար

Երջանիկ զույգերը աջակցում են իրար: Նրանք գտնում են աջակցության ձեւեր, որպեսզի խրախուսեն իրենց զուգընկերոջը, այլ ոչ թե ճնշեն նրան:

10. Նրանք կարծրատիպերին չեն վստահում

Երջանիկ զույգերը ուշադրություն չեն դարձնում այն դասական ընտանիքների վրա, որոնց ցուցադրում են հեռուստաեթերում: Նրանք ապրում են իրենց սեփական կանոններով, այլ ոչ թե պատճենում վարքագծի օտար մոդելները:

 

Աղբյուր՝ NEWS.am STYLE

 

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը