Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուսամ, նա մեզ դա կների. Էրիկ Անթառանյանը՝ ամանորյա անակնկալների և 2016-ի երազանքի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ամանորյա թոհ ու բոհն իր տեղն արդեն զիջում է առօրյա հոգսերին: 2016-ն իր գործնական իրավունքների մեջ է: Aysor.am-ը տոնական անցուդարձի և ամանորյա անակնկալների մասին զրուցել է հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ:

-Էրիկ, այս տարի Ամանորը, կարծեք, թե այնքան էլ մեծ ոգևորվածություն չառաջացրեց: Հետաքրքիր է, դուք ինչպե՞ս, ի՞նչ մթնոլորտում եք նշել այն:

-Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել՝ Ամանորը տանը չանցկացնել: Այն տոն է, և պետք է տարբերվի քո սովորական առօրյայից իր տեղով, անցկացման ձևով ու վայրով: Այնպես որ, այս տարի ևս Երևանում չէինք:

-Եվ որտե՞ղ էիք:

-Դեռ հոկտեմբերին մի քանի ընկերներով որոշեցինք հավաքվել Սոչիում՝ Օլիմպիական լեռնադահուկային երթուղիները փորձարկելու: Մեկնել ենք ամբողջ ընտանիքով: Մայրս ևս մեզ հետ էր այնտեղ, դեռ որոշ ժամանակ կմնա, քանի որ վերադարձին անակնկալ ունենք իր համար (ժպտում է):

-Այս տոնը յուրաքանչյուրի համար նախորդ տարվա ձեռքբերումների և բացթողումների ամփոփում է և առաջիկա նպատակների իրագործման պլանավորում: Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2015-ը և ի՞նչ սպասելիքներ ունեք 2016-ից:

-Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրած պահի համար հիմա շնորհակալ եմ Աստծուն. երկու հրաշք փոքրիկ ունեմ, լավ, գեղեցիկ ու սիրող կին ու մայր՝ էլ ի՞նչ է պետք: Իսկ 2016-ից ցանկանում եմ միայն այն, որ ունեցածս պահպանեմ և փայփայեմ ու, թե Աստված կամենա, ընտանիքիս անդամների թիվը միայն ավելացնեմ (ժպտում է):

-Հավատո՞ւմ եք, որ Ամանորին պահված նպատակներն ու երազանքները իրականություն դառնալու ուժ ունեն, թե դրանք Ձեզ համար ուղղակի հեքիաթ են:

-Ամանորի հեքիաթին ես չէի դիպչի: Նույնիսկ, երբ հասկանում ես, որ գեղեցիկ լույսերով զարդարված ծառը դա անտառից պոկված, ապրելու իրավունք ունեցող բույսն է, կամ էլ Ձմեռ պապիկն իրականում... Միևնույն է, չես ուզում հավատալ դրան: Գիտեք, արդեն մի քանի տարի է, որ Ձմեռ պապիկն այցելում է ավագ որդուս, ու ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ մանկական հրճվանքով մտքումս պատասխանում եմ նրա տված հարցերին, սրտատրոփ սպասում, թե երբ է պարկը բացելու ու ինչ է նվիրելու (ծիծաղում է): Այդ հեքիաթը, կարծում եմ, այդպես էլ կմնա 0-ից 100 տարեկան բոլոր բալիկների սրտերում:

-Փաստորեն, այդ օրերին հաջողվում է կտրվել իրականությունից:

-Իհարկե, ոչ լիովին: Իրականությունից չկտրվելով՝ ուղղակի Ամանորի այն մի քանի օրը, որ աշխատանքային ռիթմի մեջ չեմ լինում, օգտագործում եմ սեփական մտքերս կարգավորելու, ինքս իմ համար նախորդ տարին ամփոփելու ու նոր տարում նոր թափով աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ էներգիայի հավաքգրման համար:

-Երեխաները խորհելու նման «արքայական» հնարավորություն ընձեռո՞ւմ են:

-(Ծիծաղում է) այս տարի թեպետ չարաճճի փոքրիկներս հանգիստ չէին տալիս, բայց ստացվեց մի քանի ժամ առանձնանալ ինքս իմ մտքերի հետ և պլաններ կազմել նոր՝ 2016 թվականի համար:

-Եթե չեմ սխալվում, սա Ձեր կրտսեր որդու առաջին Նոր տարին էր: Ինչպե՞ս արձագանքեց փոքրիկը զարդարված եղևնուն:

-Չէ՜, արդեն երկրորդ. արդեն մեկ տարեկան և մեկ ամսական է Դավիթս: Այդ տարիքում ցանկացած խշխշացող ու փայլուն բան գրավում է փոքրիկների ուշադրությունը, բայց պետք է շեշտեմ, որ նրա համար գլխավոր «եղևնին» նրա ծնողներն էին, ովքեր ի զարմանս իրեն՝ առավոտից երեկո իր կողքին էին: Նա երջանիկ էր ամեն վայրկյան մեզ հետ անցկացնելու համար, ու դա երևում էր նրա աչքերում: Այժմ կրկին անցում կատարեցինք ծանր աշխատանքային գրաֆիկի ու, բնականաբար, նորից քիչ ենք տեսնվում նրա հետ: Հուսամ, նա մեզ դա կների:

-Սիրո՞ւմ եք այդ մի քանի օրվա մեջ հյուրընկալվել ու Ձեր տանը հյուր ընդունել բոլոր հարազատներին ու ծանոթներին, թե՞ նախընտրում եք հանգիստ մթնոլորտում վայելել Նոր տարին:

-Սիրում եմ գոնե այդ մի քանի օրը տոն սարքել: Մեր տունը տարվա ընթացքում միշտ է մարդաշատ, իսկ տոն օրը պետք է տարբերվի սովորական օրվանից: Բայց, քանի որ ընտանիքով կրկին երկրից դուրս էինք գտնվում, ապա ամբողջ իրարանցումը կապված էր այստեղ-այնտեղ գնալու, մի նոր բան տեսնելու հետ: Հասցրեցինք նույնիսկ այցելել Աբխազիայում բնակվող իմ հարազատներին, եղանք Գագրայում ու Նովի Աֆոնում... Դե էլ ո՞վ կարող էր ոչ թե «լետոմ Նովի Աֆոն» գնալ, այլ «զիմոյ» Նովի Աֆոն (ծիծաղում է):

-Էրիկ, եթե նորից սկսեիք 2015-ը, ի՞նչ կփոխեիք այդ տարվա մեջ Ձեր կյանքում:

-Ոչ մի բան (մտածում է)... Թերևս, միայն կցանկանայի, որ սահմանին ոչ մի կորուստ չունենայինք: Միայն այդ տղաների կյանքը ետ կբերեի: Իսկ մնացած ամեն մի վայրկյանը հետաքրքիր էր, իրադարձային:

-Այսօրվանից հայկական ընտանիքներում նորից սեղանները «փոքրանում» են: Վերջին, հավանաբար 20 տարիներին հայկական ընտանիքների տոնական սեղանի զարդը դարձել է խոզի ազդրը: Հայաստանում տոնելիս դո՞ւք էլ հետևում եք այդ ավանդույթին, թե՞ սեղանի այլ «զարդ» ունեք:

-Մենք սիրում ենք այդ կերակրատեսակն ու առօրյա սննդակարգում մսի պակասը բավարարելու համար հաճախ ենք դիմում դրա օգնությանը: Հատկապես, որ այն պատրաստվում է քո աչքի առաջ, քո ձեռքով և հիանալի կարող է փոխարինել տարատեսակ երշիկներին: Բայց նոր տարվա պատրաստածն, իսկապես, «ուրիշ» է: Ամեն անգամ վերադառնալուց հետո գոնե ամսի 13-ին՝ հին Նոր տարվա ընթրիքի սեղանին աշխատում ենք դա լինի: Էլ չեմ խոսում մեր սիրելի սացիվիի ու հնդկահավի մասին:

-Օգնո՞ւմ եք Ձեր կնոջը խոհանոցում, կա՞ որևէ բան, որ ինքներդ եք պատրաստում:

-Դե իհարկե, բայց ավելի ճիշտ կլիներ դա հենց իրեն հարցնեիք… Հիմնականում մսային ճաշատեսակներից մի քանի բան եմ պատրաստում: Ամռանն՝ ավելի հաճախ, քանի որ հիմնականում ամառանոցում ենք ապրում ու պարբերաբար դիմում եմ «մանղալի» օգնությանը՝ տարբեր բաներ խորովելով:

-Գովասանքներ լսո՞ւմ եք խոհանոցային Ձեր հմտությունների վերաբերյալ:

-Ասում են, լավ «քաբաբ» եմ պատրաստում, իսկ խորովածի մասին՝ էլ չասեմ (ծիծաղում է): Ձկան խորովածն էլ առանձնահատուկ դեր ունի մեզ համար: Այս ամենից զատ՝ մի դեսերտ էլ գիտեմ պատրաստել, բայց արդեն դրանից հոգնել են մերոնք, էլ չեմ ուզում հոգնացնել բոլորին (ծիծաղում է):

-Եվ ո՞րն է ընտանիքի համար «պատուհաս» դարձած այդ «հոգնեցուցիչ» դեսերտը:

-«Շառլոտա» է կոչվում:

-Քիչ առաջ Ձմեռ պապիկից խոսեցինք: Հետաքրքիր է, ինչո՞վ է այս տարի «զարմացրել» Ձեզ և ընտանիքի անդամներին:

-Նախորդ տարի Սերգեյին նվիրել էր մի կրիա՝ իր ակվարիումով: Հիմա «Ֆրենկլինը» մեծացել է ու իրեն ընկեր էր պետք: Նրա մոտ արդեն բնակվում է Ձուկ «սանիտարը»՝ «Ֆերդինանդը»: Բայց դեռ իրար հետ այնքան էլ լավ չեն (ժպտում է): Կբարիշեն, ժամանակ է պետք: Բայց այ մորս Ձմեռ պապիկը լավ նվեր է մատուցել, բայց ինչպես նշեցի, նա դրա մասին կիմանա, երբ վերադառնա Սոչիից:

-Երկու որդիների հայր եք, չե՞ք մտածում եղբայրներին քույրիկով պարգևատրելու մասին:

-(Ժպտում է) Իհարկե, ամեն օր: Բայց գիտեք, բոլոր այն ընկերներս, ովքեր ունեն աղջիկներ, ասում են, որ աղջիկ ունենալը արվեստի գործ է, ամեն մեկին հասու չի: Ես ու կինս՝ մաթեմատիկոս ու քաղաքագետ, չգիտենք՝ ինչպես կլինի: Բայց այն, որ այս երկու չարաճճիներին մի սանձահարող քույր է պետք, ում մասին երկուսով հոգ կտանեն, փաստ է: Դա հենց այն նվերն է, որ ակնկալում եմ ստանալ 2016-ին՝ «Ձմեռ պապիկից»:

-Ի դեպ, մեր ժամանակներում բարդ բան է որդիների հայր լինելը, քանի որ, կարելի է ասել, պատերազմական իրավիճակում ենք: Արդեն իսկ անհանգստանո՞ւմ եք նրանց խաղաղ ապագայի համար:

-Անհանգստանում եմ յուրաքանչյուր հայորդու ապագայի համար: Ինչպես ես, ինչպես շատերը, այնպես էլ իմ որդիները: Ժամանակը ցույց կտա, դեռ վաղ է այդ մասին մտածել: Ես հույս ու հավատ ունեմ, որ երբ ժամանակը գա,  նրանք կապրեն մեր հզոր խաղաղ երկրում:

-Շնորհակալ եմ Էրիկ, հետաքրքիր զրույցի համար: Խաղաղ երկինք բոլորիս:

-Ես ևս շնորհակալ եմ, անամպ երկինք եմ մեզ մաղթում, իսկ սահմանին կանգնած զինվորին՝ աննկուն կամք: Շնորհակալ եմ ՔԵԶ, Զինվո՛ր, որ պահում ես իմ ու իմ որդիների անդորրը: Թող 2016-ին թշնամու ոչ մի գնդակ իր նենգ նպատակին չհասնի: Թող սա լինի մեր երկրի կայունացման ու առաջընթացի տարի:

Նելլի Մարգարյան

 

Ես կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում