Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՏՏ ոլորտում լուրջ խնդիրներ կան. ո՞նց են ծախսել պետական փողերը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին 10 միլիարդ դրամ պետական աջակցություն էր տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին։ Հետաքննող լրագրողները պարզել էին, որ այդ աաջկցությունը ստացած ընկերություններից 14-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են, 4-ը լուծարման փուլում են։ Փաստացի այդ ընկերությունները գումարներ էին ստացել պետությունից, ապա լուծարվել։
 
Մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը փորձում է համոզել, թե պետական բյուջեի վատնում չկա, իրականում, փաստն այն է, որ բավականին լուրջ գումարներ են վատնել, ինչը նույնիսկ կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել։
 
Մեկ այլ կասկած, որ մնում է պետական պաշտոնյաների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համառ լռության կամ փաստերը կիսատ ներկայացնելու պատճառով, փողերի տարրական լվացումն է։ Ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամեն ինչ չէ, որ հանգիստ է, մեկ բացահայտում են, որ լուրջ փողեր են կորել, կամ անհետացել, մեկ ՏՏ ոլորտի ընկերություններն անընդհատ բողոքում են, որ իրենց համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծվում, շանտաժի տարրեր գործադրելով պետությունից արտոնություններ են պոկում, մեկ էլ պարզվում է, որ հանկարծ այդ ընկերություններից մի քանիսը պարզապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ հընթացս պետբյուջեի գումարներից օգտվելով։ Ավելին պարզվում է, որ ԲՏԱ նախարարությունը լուրջ գումարներ է տվել ամենահարուստ և ֆինանասների կարիք չունեցող ընկերություններին։ Մինչդեռ տևական ժամանակ նախարարությունը նաև հրաժարվում էր աջակցություն ստացած ընկերությունների տվյալները ներկայացնել։
 
Այն, որ ՏՏ ոլորտում իրավիճակն ավելի վատ է, քան փորձում են ներկայացնել իշխանություններն ու ՏՏ ոլորտի ընկերությունները, ցույց տվեց նաև այս տարվա հոկտեմբերին կայացած «Digitec»-ն, որը պատմության մեջ ամենաաղքատիկ ցուցահանդեսն էր, չկար տեսանելի, ռեալ որևէ առաջարկ, նաև ցուցահանդեսի ձախողումը ցուցանեց ոլորտի իրական վիճակը, ինչպես նաև լուրջ մենեջմենթի պակասը ոչ միայն ՏՏ ոլորտի ընկերությունների կառավարման, այլ նույնիսկ տարրական ցուցահանդես կազմակերպելու անընդունակության մեջ։ Տարիներ շարունակ մեծ հաջողությամբ անցկացված ցուցահանդեսն այս անգամ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չպատվեց իր ներկայությամբ, սովորաբար վարչապետը կամ նախագահն են գալիս ցուցահանդեսի բացմանը, իսկ մասնակիցների և այցելուների շրջանում հիասթափությունը չափազանց մեծ է եղել, ավելին, անգամներով պակաս են եղել մասնակիցների ու այցելուների թիվը։
 
Ցավալիորեն, ՏՏ ոլորտը խրվում է խնդիրների ու սկանդալների մեջ, իսկ գործող իշխանություններն ամեն կերպ նպաստում են նման իրավիճակի խորացմանը։ Իհարկե կան բազմաթիվ ընկերություններ, որոնք լուրջ աշխատանք են իրականացնում, հսկայական գումարներ վճարում պետբյուջե, սակայն ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտի վիճակը Հայաստանում գնալով վատթարանում է։
 
Արմինե Հովսեփյան
Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է