Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ անձից գնումներ. պարբերաբար խախտում են օրենքներն ու սկզբունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործող վարչախումբը ժամանակին, երբ դեռ ընդդիմադիր էր, սիրում էր նախկին իշխանություններին քննադատել մեկ անձից գնումներ իրականացնելու համար։ 2018 թվականի հեղափոխությունից անցել է արդեն 5 տարի, իսկ փաշինյանական իշխանությունը և նրա ներկայացուցիչները վաղուց այլևս բազմաթիվ անգամներ գերազանցել են իրենց նախկիններին մեկ անձի գնումներ իրականացնելու գծով, ընդ որում, եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադտում էր Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե մեկ անձից գնումներ իրականացնելու մեջ կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր կան, ապա մոռացել է իր իսկ քննադատությունները, երբ խոսքը վերաբերում է անձամբ իր կուսակիցներին։

2022 թվականի տարեվերջին Երևանի ամանորյա լուսավորությունն ամենաքննարկվող թեմաներից էր, միայն դրա կազմակերպման վրա քաղաքային բյուջեից ծախսվել էր շուրջ 190 միլիոն ՀՀ դրամ։ Եվրատեսիլի նախօրեին, ժամկետից շուտ սկսելով տոնածառի և ամանորյա լուսավորության աշխատանքները, իշխանությունները փորձում էին համոզել, թե խնդիրը միայն միջազգային մրցույթը պատշաճ կերպով ներկայացնելն է։ Այս տարի որևէ միջազգային մրցույթ Հայաստանում չի նախատեսվում, փոխարենը քաղաքապետարանը կրկին ժամկետից շուտ սկսել է իրականացնել Երևանի լուսավորության աշխատանքները և կրկին մեկ անձից գնումով։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը երեկ կայացած ասուլիսում փորձում էր համոզել, թե որևէ կոռուպցիոն ռիսկ չկա, որևէ խնդիր չկա, որ մեկ անձից է գնումն իրականացվում, բայց այդպես էլ համառորեն չէր նշում, թե որքան գումար է նախատեսվում ծախսել նման լուսավորության համար, մինչդեռ գնումների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը հստակ սահմանում է գնում կատարելու ընթացակարգերը՝ նշելով, որ գնման ենթակա ապրանքը, աշխատանքը, կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով՝ հատուկ, կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, կամ էլ արտահերթ, կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով։

Ընդհանրապես օրենքը հստակ և պարզ է, մեկ անձից գնումների դեպքում, որևէ պարագայում Երևանի արտաքին լուսավորությունը մեկ անձի հանձնելու որոշումն օրենքի այս կետի մեջ չի տեղավորվում, փոխարենը հայտնի է, որ Երևանում լուսավորությունն իրականացնելու է մեկ ընկերություն «Սինեմարտ» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերն ու տնօրենը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանն է։

Մեկնաբանությունները թողնում ենք մեր ընթերցողներին։ Արդյոք այս գործում կա կոռուպցիոն ռիսկ։

Հայկ Մինասյան

Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում