Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենագեղեցիկ քաղաքային այգիները(լուսանկարներ)

ԼԱՅՖ

Զբոսաշրջությունը մի շարք օտար երկրներում միայն մշակութային և պատմական վայրերի այցելություններով չէ, որ սահմանափակվում է: Մի շարք երկրների ազգային պարկեր ճանաչվել են աշխարհի ամենագեղեցիկ այգիները և տարեցտարի գրանցում են զբոսաշրջիկների աներևակայելի մեծ հոսք: Իսկ եթե ինչ-որ մի տեղանք ամենևին էլ օժտված չէ բնության նման գողտրիկ այգիով, ապա գործի է դրվում մարդկային գործոնը, ինչպես Սինգապուրի ձմեռային այգու դեպքում, որը ստեղծվեց «Քաղաք այգու ներսում» նախագծի շրջանակներում:

Նման գեղեցիկ քաղաքային այգիներից մի քանիսը հատկապես պոպուլյար են և անկրկնելի.

“Butcharts Gardens”, Բրիտանական Կոլումբիա, Կանադա

Լավագույններից մեկը համարվող այս քաղաքային պարկում այցելուների տարեկան թիվը գերազանցում է մեկ միլիոնը: Այգին պարզապես հիասքանչ է, և պատահական չէ` այս քաղաքային պարկի ոչ պաշտոնական անվանումն է «Կանադական հեքիաթ»:

Հնարավորության դեպքում հարկավոր է այս այգին տեսնել տարվա բոլոր եղանակներին. այն յուրովի գեղեցիկ է սեզոններից յուրաքանչյուրին: Առման և Սուրբ ծննդյան տոնի օրերին այգում պարբերաբար անցկացվում են ջազից մինչև դասական ոճի համերգներ:

“Keukenhof”, Լիսե, Նիդեռլանդներ

«Գույների արահետը». հիմնականում այսպես են անվանակոչում Նիդեռլանդների հրաշք ծաղկե այգին: Նիդեռլանդներ այցելելիս պարտադիր է տեսնել ծաղիկների այս դրախտը: Ամեն տարի մոտ 7 մլն նոր վարդակակաչներ են տնկվում այս այգում:

Ցզյուչժայգոու ազգային պարկ, Սիչուան, Չինաստան

Այս ազգային պարկն ու արգելանոցը հայտնի է իր բազմահարկ ջրվեժներով և գունավոր լճերով: Տարածքը շատ գեղեցիկ է իր կիրճերով, բնության գողտրիկ տեսարժան վայրերով:

Նյու Յորքի Կենտրոնական այգի, ԱՄՆ

Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքային պարկերից մեկը բազմաթիվ անգամներ հանդես է եկել հոլիվուդյան կինոնկարների նկարահանման հարթակի դերում: Նյու Յորքի իշխանություններին հաջողվել է նվազագույնի հասցնել հանցագործության սանդղակն այս ազգային պարկում վերջին տարիներին:

Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքային այգին ունենում է տարեկան 25 մլն այցելու: Այգում գործում է պաղպաղակների և հոթ-դոգների վաճառքի մոտ 50 կետ:

“Park Guell”, Բարսելոն, Իսպանիա

Աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի աշխատանքներով համալրված այս քաղաքային այգին Բարսելոնի ամենահայտնի պարկն է և տարեկան կտրվածքով քաղաքի ամենից շատ այցելուներ ունեցող տեսարժան վայրը:

“Golden Gate Park”, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Տարեկան մոտ 13 մլն այցելուներ ունեցող այգում, բացի բնության գողտրիկ վայրերից, կարող եք տեսնել նաև De Young թանգարանն ու Ճապոնական թեյարան կոչվող այգին: Այգու արևմտյան կողմը նայում է օվկիանոսին:

Սինգապուրի Ձմեռային այգի

Սինգապուրի Ձմեռային մարդակերտ այգիները ստեղծագործական մտքի, նոր ժամանակաշրջանի առաջատար տեխնոլոգիաների և հնարամիտ լուծումների վառ արտացոլումն են: 101 հեկտար մակերես զբաղեցնող հսկայական այգիների համալիրում կան բազմաթիվ ջերմոցներ, բուսաբանական այգի` բույսերի ամենատարրատեսակ տեսականիով, լճակներ, կարապների լիճ, տրոպիկական անտառներ, խոլորձների այգի և այլն:

Այս հրաշք այգում, որտեղ ապահովված է բույսերի պահպանման բարձրակարգ համակարգ, ստեղծվել է ստվերային հետաքրքիր և նորարական լուսավորություն:

Նամբա այգիներ, Ճապոնիա

Այս այգիները չի կարելի անվանել ավանդական ոճի քաղաքային պարկ: Զբաղեցնելով 30-հարկանի գրասենյակային շինության վերին հարկերը` այգին սփռված է 8 մակարդակով, որտեղ կարելի է տեսնել ջրվեժներ, բուսաբանական այգիներ, ժայռեր: Այգին մշտապես շատ մեծ տպավորություն է թողնում իր բոլոր այցելուների վրա:

Բալբոա պարկ, Սան Դիեգո

Բալբոա քաղաքային այգին կզարմացնի վարդերի իր մեծ այգով, թանգարաններով, կենդանիների ծաղկե արձաններով, շուշանների լճակով և պալատներով….

Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի «Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան