Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլը պոպուլիզմի գերդոզա սրսկեց, մոտեցրեց մահաբեր պատերազմը․ ինչպես հանձնվեց Արցախը․ Զոհրաբյան

ԲԼՈԳ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալուց, Շուշիում քոչարի պարելուց, մադրիդյան սկզբունքները գրողի ծոցը ուղարկելուց հետո, Նիկոլն անցավ Արցախի հանձնման հաջորդ փուլին։

Մինչ այդ, նա արդեն հասցրել էր հրապարակում հավաքված ժողովրդին ավետել, բղավելով՝ «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը, ժողովուրդ ջան՝ եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ, կամ որեւէ գործողություն կանեմ։ Երբ որ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում»։ Ու ժողովուրդը, բնականաբար, բղավեց՝ «այոոոոո»։

Դրանից հետո արդեն, մինչեւ պատերազմն ընդհուպ մոտեցնելը, Նիկոլը պոպուլիզմի գերդոզա սրսկեց իր ամբոխին, հայտարաելով, թե նախկինների բանակցածը միայն հող հանձնելու մասին էր, (էս թեմայով ընդամենը հիշեցնեմ, որ 2016-ին Ալիեւն էր լացում, թե միջազգային հանրությունն իրեն փակ դռների հետեւում ստիպում է ճանաչել Արցախի անկախությունն ու նույն Նիկոլն էր, որ հրապարակավ հայտարարեց, թե Պուտինն իրեն մասնավոր զրույցում ասել է, որ Ալիեւն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ Արցախն այլեւս երբեք չի լինելու Ադրբջանի կազմում։ Սա՝ նախկինների «հանձնածի մասով»)։ Բայց, իր ամբոխի համար Նիկոլն այլ սյուժե ուներ, որին ամբոխն ամեն անգամ պիտի բղավեր՝ «այոոոոո»։

Իսկ մինչ պատերազմ արդեն քիչ ժամանակ էր մնացել։ Ու էդ ժամանակը սրընթաց մոտեցնելու համար, այս իշխանությունը մի հատ էլ արագ չեղարկեց 2016-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գրավոր պայմանավորվածությունները, ինչը լրջագույն հարված էր բանակցային պրոցեսին։

Հետեւողականորեն ու կլասիկ ձեւով տապալելով արցախյան հիմնախնդրի ողջ բանակցային ժառանգությունն ու հույսը դնելով կառուցողական եւ կիրթ Ալիեւի վրա, հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ընդունելի պիտի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ իրականում՝ այն եղավ ընդունելի բացառապես Ադրբեջանի ժողովրդի համար, ստեղծելով ֆեյք կառուցողականության մթնոլորտ, դրան զուգահեռ՝ իր որոշ թիմակցների հայրենիքում, Աղդամում, «Աղդամը մեր հայրենիքն է»՝ նուռ-փարթիներ կազմակերպելով, իսկ Հայաստանում կազմաքանդելով ու կլուբնիկի վրա նստեցելով բանակը, լուրջ հրամանատարներին փոխարիներով ռագատկից այն կողմ զենքի այլ տեսակի հետ tet a tet որեւէ կոնկակտ չունեցածներով, Նիկոլը մոտեցնում էր մահաբեր պատերազմը։

Բայց, այդ մասին՝ հաջորդ դասին»,- գրել է Զոհրաբյանը։ 

«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից