Դեկտեմբերին արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում
ԲԼՈԳՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2015-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 0,1 տոկոս գնանկում: Նախորդ ամսվա՝ նոյեմբերի համեմատ դեկտեմբերին գրանցվել է 1,7 տոկոս գնաճ, իսկ 2015-ի հունվար-դեկտեմբերին 2014-ի հունվար-դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,7 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Տեղեկացնենք, որ Կենտրոնական բանկը 2015-ի համար կանխատեսել է գնաճի 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայք:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը, այսինքն գնաճի ցուցանիշը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, նկատի ունենալով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



