Հերոսի հայրը` Արմեն Գալստյանը, շարունակում է կալանքի տակ մնալ. Տիգրան Աբրահամյա
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օրեր առաջ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվեց` ընտրվեց տնային կալանքը, սակայն մեկ այլ հերոսի` Լևոնի հայրը` Արմեն Գալստյանը, շարունակում է կալանքի տակ մնալ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շրջայցիս շրջանակներում այսօր նաև Արմեն Գալստյանի հետ եմ հանդիպել, ում իշխանությունը շարունակում է պահել անազատության մեջ:
Ի դեպ, այնպես չէ, որ դատական համակարգը Գարիկի նկատմամբ առանձնապես հիացմունքի արժանի որոշում է կայացվել:
Ճիշտ է` նա տանն է` տնայի կալանքի ռեժիմով, բայց իր ազատությունը էականորեն սահմանափակված է:
Գարիկը, Արմենը կյանքի դաժան հարվածներ են ստացել, սակայն դա չի խանգարում իշխանությանը` տարբեր իրավիճակներում սադրելու, գործ սարքելու և մեր երկրի համար ամենաթանկը տված անձանց, ազատությունից զրկելու համար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



