Հայ գեղասահորդները կմասնակցեն մեծահասակների Եվրոպայի առաջնությանը
ՍՊՈՐՏՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի 25-31-ը կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016 թ. Եվրոպայի առաջնությունը: Հայաստանիգեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս մրցաշարին Հայաստանից կմասնակցեն երկու առաջատար մենասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, ինչպես նաեւ Թինա Կարապետյան – Սայմոն Սենեկալ պարային զույգը: «Եթե մեր մարզիկները հայտնվեն լավագույն տասնյակում, ապա այդ ցուցանիշը մեզ կգոհացնի: Սակայն ձգտելու ենք առավելագույնին,- նշեց ֆեդերացիայի նախագահը:
Մելանյա Ստեփանյանի խոսքով, առաջնությունը լավ ստուգատես է նաեւ մարտի վերջին Բոստոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելուց առաջ եւ հնարավորություն՝ լրացնելու Բոստոնի առաջնության ուղեգրերի բացը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



