Որ ապրանքներն են հոկտեմբեր ամսին թանկացել Վրաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,6 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,8 տոկոս։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Geostat-ի՝ բազային գնաճը 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,4 տոկոս։
Նույն տվյալների համաձայն, մրգերի գինն աճել է 15 տոկոսով, ձկանեղենինը՝ 6,9 տոկոսով, մսեղենինը՝ 5,9 տոկոսով։ 10 ապրանքատեսակներ, որոնք ամենաշատ են թանկացել հոկտեմբերին.
- դեղձ՝ 52 տոկոսով,
- խաղող՝ 40,8 տոկոսով,
- կանաչեղեն՝ 39,2 տոկոսով,
- սալոր՝ 38,2 տոկոսով,
- տանձ՝ 34,1 տոկոսով,
- վարունգ՝ 27,8 տոկոսով,
- կաղամբ՝ 22,9 տոկոսով,
- տոմատի մածուկ՝ 21,3 տոկոսով,
- խնձոր՝ 18 տոկոսով,
- պղպեղ՝ 16,8 տոկոսով:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



