Բոլոր նախարարություններն էլ պետք է աշխատեն օպտիմալացման ուղղությամբ. Արմեն Երիցյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գտնում է, որ բոլոր նախարարություններն էլ պետք է օպտիմալացման ուղղությամբ աշխատեն: «Եթե կան հաստիքներ, որոնք ավելորդ են, պատրաստ ենք բոլորն էլ կրճատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության օպտիմալացման մասին հարցին՝ ասաց Երիցյանը:
Լրագրողի դիտարկմանն՝ այսինքն նախարարությունների աշխատակազմերն ուռճացվա՞ծ են. նախարարն ասաց. «Ոչ ուռճացված չեն, ես գտնում եմ, որ պետք է մի փոքր կրճատենք, որ աշխատավարձերը բարձրացնենք»:
Միաժամանակ, Երիցյանը դժվարացավ պատասխանել նախարարությունները միավորելու հնարավորության մասին հարցին:
Նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ 2016 թվականին կառավարությունում կիրականացվեն օպտիմալացման աշխատանքներ, նախատեսվում է նաև նախարարությունների թվի կրճատում:



