«Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգ, որտեղ կհնչի Մանսուրյանի երաժշտությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և «C-squared» ընկերությունը ներկայացնում են «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին։ Համերգը կկայանա նոյեմբերի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Համերգի ծրագիր՝ Տիգրան Մանսուրյան․ ԿԻՆՈՖԻԼՄԵՐ. «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Մի կաթիլ մեղրը», «Գործուղում առողջարան», «Տերը», «Լիրիկական երթ», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ»: ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ. «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա»
Գոռ Սուջյան․ «Ելար» ձայնի և նվագախմբի համար: Երգը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանին:
Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված ուսանողների։
Մենակատար՝ Գոռ Սուջյան
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ:




















































