Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ՝ բեռ տեղափոխող քարշակի վրա հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր նոյեմբերի 2-ին՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ըստ shamshyan.com կայքի՝ ժամը 11-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող խորհրդային տարիներին հայտնի «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կայքը հայտնում է, որ տղամարդու դին հայտնաբերվել է բեռ տեղափոխող քարշակի վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



