Առինջում օտարերկրացիները համերկրկրացուն են ծեծել․ մեկը 400 դոլար է հափշտակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց։ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի էին ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել էր 400 դոլար: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Տեղեկությունն իրացնելով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ի գիշերը չորսին էլ ձերբակակել և տեղափոխել են Կոտայքի բաժին, ապա ներկայացրել Աբովյանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Օտարերկրացի երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



