10 քաղաքներ, որոնք հարկավոր է այցելել 2016 թվականին. զբոսաշրջիկների ընտրությունը (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Trivago-ի փորձագետները զբոսաշրջիկների կարծիքի հիման վրա կազմել են Global Reputation Ranking վարկանիշը՝ կազմված աշխարհի առավել հայտնի քաղաքներից: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Osservatorio Trivago-ում:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, առաջին տեղը վարկանիշում զբաղեցրել է թուրքական Գյորեմե քաղաքը Կապադովկիայում: Այնուհետ հաջորդում են իտալական Մատերա քաղաքը, որն ավելի վաղ ճանաչվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ու Տոսկանայի Սան-Ջիմինիանո քաղաքը:
Բացի այդ՝ զբոսաշրջիկներին դուր է եկել նաև Բրազիլիայի Գրամադուն, Վիետնամի Հաննոյը, Կամբոջայի Սիեմրեապն ու իտալական Լեչչեն ու Սորենտոն:
Զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս այցելել նաև Մադեյրայի Ֆունշալն ու իռլանդական Կիլլարնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Rough Gides-ի փորձագետները կազմել էին 2016թ. ուղղությունների թոփ-10-յակը՝ առանձնացնելով Ռեյկյավիկը, Մեխիկոն ու Սեուլը:
Ռեյկյավիկ
Մեխիկո
Սեուլ
Լյուբլյանա
Վրոցլավ
Նեշվիլ
Ամստերդամ
Հալլ
Վանկուվեր
Ագրա




















































