ՀՀ-ից Ֆրանսիա վիզա` 48 ժամում
ԲԼՈԳՆարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդման և քաղաքացիների ազատ տեղաշարժի դյուրինացման մասին բազմիցս է խոսվել: Օրերս France-Presse հրապարկել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆավիուսի խոսքը առ այն, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար:
Հարկ է նշել, որ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014-ի հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ քաղաքացիներին Ֆրանսիա վիզա տրամադրման մասին որոշումը կայացվում էր առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գործի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում որոշումը կարող է կայացվել մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



