Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


74 ֆիլմ՝ 28 երկրից. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

ՎԻԴԵՈ

Հայաստանում հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 4-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և 4 մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում: Փառատոնը  նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ,  «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից։

«Այս տարի փառատոնը կրում է «Դեպի հույս» խորագիրը։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ ընտրված ֆիլմերն ուղերձ պարունակեն և հասանելի լինեն երեխաների համար։ Այս տարվա ուղերձը հենց հույսն է։ Լեռնային Ղարաբաղում  տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերից հետո մտածում էինք՝ անել փառատոնը, թե ոչ։ Դժվար բարոյահոգեբանական իրավիճակ էր, սակայն որոշեցինք այն իրականացնել՝ խորագիրը դնելով հույս»,-ասաց Նունե Մանուկյանը։

«Ռոլան» 19-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը՝ «Գրան պրի», «Լավագույն երկարաժամկետ խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն երկարաժամկետ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ», «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» և այլն։ Սահմանվել է նաև «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը։  

Փառատոնի շրջանակում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր՝ «Մարդագայլեր» ֆիլմը, «Բել և Սեբաստիան. նոր սերունդը», «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», «Գլխարկ», «Աբազարկղ» և այլն։

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում ներկայացված են 12 հայկական ֆիլմեր։

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017 թվականից փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ։ Այս տարի իրականացվող հատուկ ծրագիրը կկրի «Վիշեգրադ+ Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագիրը։

«Փառատոնի ծրագրում ընդգրկված են բազմաթիվ բազմաժանր, հետաքրքրիր ֆիլմեր։ Մեր հորդորն է ծանոթանալ ֆիլմերի ցանկին ու անպայման մասնակցել։ Արդեն 19-րդ անգամ անցկացվող փառատոնը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Մեր օրակարգում կրթական բաղադրիչն է, ֆիլմերի հանրահռչակումն է, հատկապես տեղական արտադրության, մարզերում լավագույն ֆիլմերը հասանելի դարձնելն է»,-ասաց Նունե Մանուկյանը։

«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով