Երբ Փաշինյանն ասում է «խաղաղություն» բառը, դրան հաջորդում են ցավն ու վիշտը․ Մամիջանյան
ՎԻԴԵՈՀայրենասերներին, այլախոհներին ապօրինաբար դատում ենք, ու ինձ համար անընկալելի է միջազգային հանրության լռությունը։ Այդ մասին այսօր Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ սա պատիվ չի բերում հենց միջազգային հանրությանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի համար գրեթե ամեն ինչ պատրաստ է, Հայկ Մամիջանյանը նշեց՝ ցավալի և արյունոտ տենդենց է, երբ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին։
«Երբ Փաշինյանն ասում է «խաղաղություն» բառը, դրան հաջորդում են ցավն ու վիշտը։ Ես չեմ ուզում պատկերացնել՝ էլ ինչ զիջումների է գնալու Փաշինյանը՝ ապահովելու այդ խաղաղությունը»,- նկատեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



