Կառավարությունը հաստատեց Հայ Առաքելական Եկեղեցուն տարածք հանձնելու նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավանում մշակույթի կենտրոն կառուցել ու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ՀՀ տարածքային կառավարման ևարտակարգ իրավիճակների նախարարԱրմեն Երիցյանը նշեց, որ նշված տարածքը չի օգտագործվում, համայնքը մշակույթի կենտրոն չունի:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատարաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա (ծածկագիր 0007-0146) հողամասից 0.4 հա տարածքում կկառուցել մշակույթի կենտրոն»,- նշված է հիմնավորման մեջ:



