Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի». ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանն անմահացել է Մարտունիում, մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արկադին ծնունդով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից է: Մինչև 3-րդ դասարանը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո նրա ընտանիքը տուն է գնել և տեղափոխվել հարևան Ազատամուտ գյուղ, որտեղ էլ Արկադին սկսել է դպրոց հաճախել: «Մինչև բանակ գնալն Արկադին սեփական ձեռքերով ինչ-որ չափով նորոգեց այդ տունը, պետք է բանակից վերադառնար ու շարունակեր, հիմա այն կիսաշեն է, սպասում ենք իրեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Արկադիի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկությունը. «Ինձանից գաղտնի աշխատում էր, 1000 դրամներով հավաքում, գումարը մեծացնում: Բանկում ավանդ է դրել, կտրոնները մինչև հիմա ինձ մոտ են, գումարը բանկում է, որ Արկադին վերադառնա և շարունակի տան նորոգումը: Այդքան երիտասարդ տարիքում, բայց հասցրել է երկու անգամ մեքենա գնել: Առաջինը վաճառեց, երկրորդը գնեց: Այն հիմա մեր բակում է, փչանում է, բայց չեմ թողնում, որ որևէ մեկը կպնի այդ մեքենային»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, որդին չափից դուրս աշխույժ էր իր տեսակով, աշխատասեր, ազնիվ: «Իր հասակակիցների և իրենից փոքրերի հետ չէր շփվում, սիրում էր ավելի մեծերի հետ ընկերություն անել, նրանց հետ աշխատում էր, նրանցից ամեն ինչ սովորում: Իր ընկերները միշտ իրեն հետևյալ խոսքով են հիշում. բոլորին ասում էր՝ ե՞րբ պետք է մեծանաք, շուտ մեծացեք: Իրեն դպրոց էի ուղարկում, պայուսակը պահում էր, գնում անտառում աշխատելու: Աշխատանքից կեսօրին վերադառնում էր դպրոց, հագուստը փոխում, պայուսակը վերցնում ու գալիս տուն: Իր ընկերները հիմա են պատմում, որ նման բան է արել: Սովորելու հետ սեր չուներ, իրեն միայն ռազմագիտությունն էր հետաքրքրում: Սովորել չէր սիրում, բայց ուսուցիչներն ու ընկերներն իրեն գնահատում էին իր աշխատասիրության համար, անգամ, երբ զանգահարում էի դպրոց, հարց ու փորձ անում, ասում էին՝ մի անհանգստացիր, իրեն գնահատում ենք իր կատարած աշխատանքի համար: Չնայած իր փոքր տարիքին, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»:

Արկադին հաճախել է բռնցքամարտի, կարատեի, մասնակցել մրցաշարերի: Աշխատանքային հետաքրքրությունների շրջանակում էին մեքենաների նորոգումը, շինարարությունը, տարբեր շինհրապարակներում աշխատել է: Տիկին Գայանեի խոսքով, միշտ պատրաստ էր աշխատել, իր ուժով ու խելքով արդյունքի հասնել: «Իրեն հաճախ էի ասում, որ սահմանամերձ գյուղ է, արի տունը չնորոգենք, տեղափոխվենք Երևան, կաշխատենք, քո ապագան այնտեղ կդասավորես: Ուղղորդում էի իրեն, որ դպրոցից դուրս գա, ուսումը քոլեջում շարունակի, ինչ-որ մասնագիտության տիրապետի: Ասում էր՝ չեմ սովորելու, ինձ պետք է աշխատել, շատ փող չեմ ուզում, արդար քրտինքով իմ գումարը կաշխատեմ: Հակադարձում էի՝ աշխատանքդ ներդնում ես, որ քույրիկներդ համալսարանում սովորեն, բայց դու մնա՞ս բանվոր տղա: Միշտ վիճում էինք այս հարցի շուրջ, մինչև վերջ էլ չկարողացա իրեն մտափոխել: Ասում էր՝ գյուղում եմ ապրելու, իմ կյանքը գյուղում եմ շարունակելու»:

2019 թ. հուլիսի 19-ին Արկադին զորակոչվում է պարտադիր ծառայության Արցախի Հանրապետություն՝ Հադրութ։ Վեց ամիս ծառայելուց հետո իր առաջադիմության շնորհիվ նրան ընտրում և ուղարկում են Հայաստան՝ սերժանտական դասընթացների: Իր աշխատասիրության և որպես զինծառայող բարձր որակների շնորհիվ Արկադին ծառայության ընթացքում դառնում է ավագ սերժանտ և ջոկի հրամանատար: «Ծառայության ժամանակ զանգահարեց՝ մա՛մ, շնորհավորի, տղեդ կոչում է ստացել: Շնորհավորեցի, ասացի, որ այստեղ կնշենք, մինչև դու գաս: Պատերազմի ժամանակ, երբ զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, ամեն ինչ կորցրել եմ, ընկերներիս եմ կորցրել, իմ ունեցածն եմ կորցրել, ամեն ինչ մնաց Հադրութի զորամասում: Իր զոհվելուց հետո, երբ դիմում եմ այս կամ այն գերատեսչությանը, ասում են՝ չունի կոչումներ ու մեդալներ, հետո վերագրում են պատերազմին, որ խառը շրջան է եղել, չեն գրանցել նման բաները, բայց ասում եմ՝ չէ՞ որ խաղաղ ժամանակ է իմ տղան ասել, որ մեդալ ու կոչում է ստացել: Ամեն դեպքում մեզ ոչինչ չհասավ»:

Պատերազմի ժամանակ Արկադին եղել է Հադրութում: «Մինչև հոկտեմբերի 28-ը Հադրութից ինձ հետ խոսել է: Ասում էր՝ մա՛մ, անկախ ամեն ինչից, իմ թիկունքում շատ երեխեք կան, իրենց պահում եմ: Հոկտեմբերի 28-ին զանգեց՝ մա՛մ, գալիս եմ արձակուրդ: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց, իրեն էին խաբել, թե ինքն ինձ հուսադրեց: Չհավատացի, բայց համոզեց, որ երկու օրով տուն են ուղարկում: Հաջորդ օրը զանգեց՝ մա՛մ, էլ քեզ չեմ զանգելու, կապ չի լինելու, իմ տեղը չգիտեմ, Հադրութից քայլելով դուրս ենք եկել: Հոկտեմբերի 30-ին կապ հաստատեց, ասաց, որ Մարտունիում է՝ Ճարտարի կողմերը: Հոկտեմբերի 31-ի գիշերն ամենավերջին զանգն էր. «Մա՛մ ջան, տղեդ, որ չզանգի, չանհանգստանաս, ասել եմ, որ տուն եմ գալու, ուրեմն տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի, ոտքով գալիս ենք: Մա՛մ ջան, հանգիստ քնի, եթե կապ եղավ, առավոտ շուտ քեզ կզանգեմ»:

Ծառայության ողջ ընթացքում ո՛չ շատ ուշ գիշերով էր ինձ զանգել, ո՛չ էլ առավոտ շուտ: Մինչև հիմա սպասում եմ, որ առավոտ շուտ ինձ պետք է զանգի»: Արկադին տուն չէր զանգում, ընտանիքն անհանգիստ էր, նրան էին փնտրում: «Բոլորին ասում էի՝ չհամարձակվեք վատ բան ասեք կամ մտածեք, իմ երեխեն ասել է, որ գալու է, ուրեմն կգա: Նոյեմբերի կեսին լուր եկավ, որ անօդաչուն իրենց հարվածել է հենց Մարտունի 2-ում՝ սարի վրա: Այդ տարածք տղաները խմբերով մտել են ու դուրս չեն եկել, իրար հետևից այդպես շարունակ, վերջում Հադրութից եկած Արկադիենց խումբն է մտնում, անօդաչուն հարվածում է: Կարծես ֆիլմ լինի, հավատդ չի գալիս, ինչո՞ւ են երեխեքին ուղարկել այդտեղ, երևի իրենց ասած մսաղացն էր դա: Հետո ողջ մնացածներից ամեն մեկը մի պատմություն էր պատմում, պատմություններն իրար չեն համապատասխանում: Տարբեր մարդկանց հետ զրուցելով, պատմություններ լսելով՝ երեխուս փնտրեցինք մինչև հունվարի 31-ը: Մինչ դա ԴՆԹ անալիզ էինք հանձնել:

Հունվարի կեսերին մեզ կանչեցին Հերացի, սակայն պատասխան չկար, բայց երկրորդ անգամ անալիզ վերցրեցին: Ինձ համար դա զարմանալի էր, մի անգամ վերցրել էին անալիզը, ո՞ւր էին մեր պատասխանները: Մինչ օրս ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ անալիզների պատասխանները չունեմ, մի փաստաթուղթ չունեմ իմ ձեռքին: Հունվարի 31-ին կանչել են, փակ տեսքով մեր երեխուն մեզ տվել ու ասել՝ տարեք: Նման բա՞ն են անում: Առ այսօր գերեզման չեմ գնում, ոչ մի փաստ չունեմ, որ այնտեղ իմ Արկադին է: Շարունակում եմ իրեն փնտրել, անգամ ադրբեջանական կայքերն եմ նայում ամեն անգամ, որ գուցե ինչ-որ մի բան գտնեմ, մի տեսանյութ կամ նկար, ինչոր ինֆորմացիա:

Ամեն գիշեր խնդրում եմ Աստծուն՝ կա՛մ իմ հոգին առ, գնամ, տեսնեմ, որ որդիս հոգի է դարձել, կա՛մ իրեն բեր, որ իմ աչքով տեսնեմ՝ ճիշտ էի, որ չէի հավատում իր զոհվելուն: Միայն ասում են հավատա, բայց ո՞ւմ հավատամ, իմ երեխուն այս պետությանն էի վստահել, հիմա ումի՞ց պահանջեմ»: Ըստ պաշտոնական տվյալների և ընտանիքին տրված մահվան վկայականի, Արկադին զոհվել է նոյեմբերի 2-ին: Մայրիկն ասում է՝ անգամ խաղաղ պայմաններում օրերն ու ժամերն իրենց տարիներ էին թվում, հաշվում ու անհամբեր սպասում էին, թե Արկադին երբ է վերադառնալու: «Ոչինչ ուժ չի տալիս, ոչինչ չի սփոփում: Միայն այն, որ նա կարող է ողջ լինել, ինձ ուժ է տալիս, որ ապրեմ: Աղջիկներ ու թոռնիկներ ունեմ, բայց ոչ մեկ չի լրացնում այս դատարկությունը»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Աչաջուրի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Երևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչի է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»