Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հունվարի 14-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում ակտիվորեն ձգտել առաջին պլան: Այսօր կարելի է ավարտին հասցնել գաղտնի գործը, ստանալ հավելյալ տվյալներ: Հարմար օր է ընթերցանության, մտորումների, ուսումնասիրությունների, մասնավոր խորհրդատվությունների, փակ հաստատություններ այցելելու, մասնավոր հարցերով խորհրդակցությունների համար: Լավ արդյունք կտա անձնական ուսուցչի, դասուսույցի, հոգեբանի, իրավաբանի հետ շփումը:

Ցուլ

Ցուլերը կկարողանան գլուխ հանել խճճված հարցից, որի արմատները շատ հեռուն են գնում: Ինտուիցիան կհուշի, թե ինչից հրաժարվել, իսկ ինչը պահել ապագայի համար: Հնարավոր է գտնվի կորուստը կամ հաջողվի վերականգնել կորցրածը: Իմաստուն խորհրդի համար կարելի է դիմել հին ընկերոջը կամ հեղինակավոր անձի, միանալ անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրին: Բեղմնավոր օր է դասախոսների, ուսանողների, հրատարակիչների, իրավաբանների համար:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս կանգ չառնել ճանապարհի կեսին և չհուսահատվել, եթե ինչ-որ բան չի ստացվում: Կրիտիկական պահին ճակատագիրը ձեզ փրկօղակ կնետի: Կհայտնվի ձեր հետաքրքրությունները պաշտպանող մեկը, կամ կգտնվի օրենքի կետ, որը թույլ կտա իրավիճակը մեկնաբանել ձեր օգտին: Դրական դեր կարող է խաղալ ձեր հեռատեսությունը, զուգահեռ գործեր վարելու կամ միանգամից տարբեր կապեր պահպանելու ձեր ունակությունը:

Խեցգետին

Խեցգետինները կարող են ապավինել հոտառությանը, բախտին: Հնարավոր է ինչ-որ բանում հուսահատվեք, սակայն ձեզ կհաջողվի ստանալ ամենակարևորը և պահպանել դեմքը: Այսօր ձեզ կարող է ուղղորդել հույսը, ինտուիցիան, ստեղծագործական վերելքը, խորը հավատը: Արդյունավետ կլինեն հեղինակավոր անձանց հետ շփումները: Օրը հարմար է գործընկերային հարաբերությունների վերականգնման, ուսման, հոգևոր և գիտական որոնումների համար:

Առյուծ

Առյուծները կկարողանան խուսափել թակարդից, պատվով և առանց մեծ կորուստների դուրս գալ կասկածելի իրավիճակից: Բարդ խճճված իրադրությունում կհաջողվի խուսափել ամենավատից, արտաքին անհաջողությունները փոխհատուցել հոգևոր բավարարվածությամբ, ստացած գիտելիքներով, ներքին լուսավորմամբ: Օրը հարմար է անցյալի հերթական դուռը փակելու համար: Հնարավոր է բարձր սենտիմենտալություն, խոցելիություն:

Կույս

Կույսերի մոտ աճում է մտերմիկ երկխոսության պահանջը: Օրը հարմար է մարդկանց հետ շփումների համար, ովքեր մասնագիտության բերումով պարտավոր են պահպանել խոստովանության գաղտնիությունը: Խոստովանահոր դերում կարող է լինել ամուսինը, ազգականը կամ այլ մտերիմ անձնավորություն: Ծնողներին խորհուրդ է տրվում բաց չթողնել երեխաների հետ անկեղծ զրուցելու հնարավորությունը: Անծանոթների հետ չարժե շատախոս լինել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում հետաձգել կարևոր հարցում դետալների պարզաբանումը: Դրանք կարող են լինել տնային, ծառայողական կամ այլ պարտականություններ, տարածքային կամ բնակարանային իրավունքներ, բժշկական խորհուրդների ճշգրտում կամ լրացում: Աստղերը խորհուրդ չեն տալիս այս օրն ընտրել առանցքային գործողությունների և նախաձեռնությունների համար: Ձեր ծրագրերի իրագործումը կարող է կախված լինել արտաքին հանգամանքներից:

Կարիճ

Կարիճներին սպասվում է տեղեկատվական օր՝ կապված ուղևորությունների, շփման, ուսման հետ: Պայմաններ կան խոստովանությունների, մասնավոր հանդիպումների, նուրբ թեմաների քննարկման, այս կամ այն երևույթի շարժառիթների ուսումնասիրման համար: Կարելի է բաց թողածը լրացնել ստեղծագործական կամ ինտելեկտուալ աշխատանքում, ստանալ հավելյալ տվյալներ կամ տպավորություններ, խորանալ հետաքրքրող նրբություններում:

Աղեղնավոր

Օրն Աղեղնավորներին օգնում է իմանալ ճշմարտությունն ուրիշների մասին կամ ինչ-որ բան ինքն իրեն խոստովանել: Գիտակցության մութ հատվածները կարող է լուսավորել բացահայտումը, նորությունը, լուծված ֆինանսական, իրավական կամ կազմակերպչական հարցը: Հնարավոր է ստանաք տեղեկատվություն, որից հետո անօգուտ է սուտը: Նախադրյալներ կան մտերիմ մարդկանց հետ կառուցողական շփման, ընտանեկան գաղտնիքների, փիլիսոփայական հարցերի քննարկման համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր զգոն են և ընկալունակ: Այս որակները կարող են ուղղված լինել ինչպես դուրս, այնպես էլ ներս: Առաջին դեպքում դուք նուրբ դիտորդ, ունկնդիր, ընթերցող կլինեք, ագահորեն կկլանեք տպավորություններն ու գիտելիքները, գերազանց խորհրդատու կլինեք: Երկրորդ դեպքում՝ ձեր ուշադրությունը կարող է ուղղված լինել ինքնաճանաչմանը, սեփական հոգեբանության խորին շերտերի և սեփական ճակատագրի օրինաչափության ուսումնասիրմանը:

Ջրհոս

Ջրհոսները կարող են պակաս ռացիոնալ դառնալ, սակայն չեն կորցնի քննադատորեն մտածելու ունակությունը: Օգտակար գաղափարներին և գործնական մտորումներին կարող է խթան տալ երևակայությունը: Դրա համար չի խանգարի կարճ ժամանակով խորասուզվել սեփական կամ ուրիշի երևակայություններով ստեղծված աշխարհում: Այսօր լավ է աշխատել սեփական հիշողությունների, նրբին զգացողությունների, համային նախասիրությունների հետ:

Ձկներ

Ձկները կարող են ապավինել սեփական հոտառությանը, սակայն ավելի օբյեկտիվ լինելու համար չի խանգարի նայել ձեզ ուրիշի աչքերով: Ամուսնական և գործընկերային, ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում դուք ունակ եք ինտուիտիվ կերպով հաջող, հոգեբանորեն ճիշտ դիրք զբաղեցնել: Շփման ներդաշնակության և հետաքրքրությունների հավասարակշռության համար կարևոր է երկխոսությունը, որն ինքներդ կարող եք հմտորեն սկսել:  

Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-ն