Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը հիմնականում պահպանվել է հարաբերական անդորրը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հիմնականում կիրառել է հրաձգային զինատեսակներ:
Ողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ: