Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


...Եվ այդ մեկ անձը նա է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի մասին, անկասկած, գրքեր են գրվելու: Առնվազն տարբեր մասնագիտական գրականության մեջ հիշատակվելու է: Չենք ասում՝ փառաբանելու են: Ամենևին: Լրիվ հակառակը: Հիմա մեկ բան ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանն իր անունն արդեն առհավետ գրել է «Հայոց պատմության» էջերում: Ողբերգակա՛ն էջերում: Ու այդ անունն այնտեղից ջնջել չի լինելու: Եվ պետք էլ չէ՛: Հերոստրատիզմը չի մոռացվում: Որքան չի կարելի ներել, նույնքան, եթե ոչ՝ հնգապատիկ, տասնապատիկ ավելի չի կարելի մոռանալ: Հարկավ, Նիկոլ Փաշինյան երևույթի հայտնվելու համար եղել են որոշակի նպաստավոր պայմաններ: Ապագայի հետազոտողներն, իհարկե, շատ ավելի սառը և անկողմնակալ ծանրութեթև կանեն այդ գործոններն ու հանգամանքները: Ժամանակակիցներիս ու նրա հրահրած կորստային ու արյունարբու մղձավանջի վկաներիս, այդ ամենի դառնաղի հետևանքները մեր մաշկի ու ճաքճքած սրտերի վրա կրողներիս համար շատ ավելի բարդ է:

Ապագայի հետազոտողները, կարծում ենք, չեն մոռանա հիշատակել, որ տարիներ շարունակ Հայաստանում անուշադրության էին մատնվել ամենատարբեր «կրոնական կազմակերպությունները», որոնց շատ հետազոտողներ անվանում են՝ «աղանդ»: Աղանդավորական, կռապաշտական միջավայրը, հանրության մի որոշակի մասի՝ այդ ուղղությամբ շեղվածությունը որոշակիորեն արեցին ու շարունակում են անել իրենց սև գործը: Միգուցե կհիշատակեն նաև, որ տարիներ շարունակ անուշադրության էին մատնված օտար տերությունների կողմից Հայաստանում զանազան-զարմանազան հակա-արժեքային, ավելի ճիշտ է ասել՝ քայքայիչ գործունեություն ծավալող ՀԿ-ներն ու նրանց ավերիչ գործունեությունը: Էլի բաներ կլինեն ասելու:

Օրինակ՝ այն մասին, որ պետական համակարգում խորը արմատներ էին գցել կոռումպացվածությունը, կեղծավորությունը, «մոտիկ-մտերիմ-հարազատ»-ությունը, այլ արատներ: Որոնք, նկատենք, ոչ մի տեղ չեն անհետացել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո, այլ հակառակը՝ ավելի են արմատավորվել, խորացել, նոր, ավելի հիվանդագին դրսևորումներ ստացել: Հիմա արդեն ամբողջ «ազգուտակերով» են դառնում պատգամավոր, նախարար, բաժնի պետ, օգնական, օգնականի օգնական, դուռ բացողի դուռ բացող և այդպես շարունակ: Բայց, ամեն դեպքում, չպետք է թերագնահատել կոնկրետ անհատի դերը: Չի կարելի թերագնահատել: Խոսքը միանշանակ ու աներկբա Նիկոլ Փաշինյանի մասին է: Այն, որ «երկրի հակառակ կողմից» եկավ ու երկիրը գլխիվայր շուռ տվեց աղետների, կորուստների, մահերի, զոհերի, անտերության ու հոշոտման արյունամած ճահճի մեջ: Նույնիսկ ոչ միայն շուռ տվեց, այլև ընկղմեց: Ու դեռ ընկղմում է:

Փաշինյանի առաջին «զանգվածային» հայտնության մեկնարկը թերևս 2007-ին էր: Այն ժամանակ նա գերազանցապես զբաղված էր իր անձի վրա ուշադրություն հրավիրելով: Այնպես չէ, թե սկանդալային ու զազրախոսական հրապարակումներով նա արդեն որոշակի ուշադրություն չէր հրավիրել: Բայց ցանկանում էր ավելին: Տվյալ դեպքում՝ խոսքը հենց քաղաքական գործունեության մասին է: Նա 2007-ին «1+1+1...» կարգախոսով փորձարկումներ արեց Երևանի փողոցներում: Դրանից առանձնապես բան դուրս չեկավ: Բայց ուշադրություն գրավեց: Հետո եղավ արդեն 2008-ը, ու մարտի 1-ը: Այն, որ գարնան առաջին օրը այլևս ասոցացվում է արյան և զոհերի հետ, դա գերազանցապես Նիկոլ Փաշինյանի «նվաճումն» է: Այդ նա էր 2008-ի արյունոտ դեպքերի հիմնական հրահրիչներից մեկը, եթե ոչ՝ հիմնականը, այդ նրա հոգին էր փառավորվում այդ ամենից, այդ նա էր բարիկադային մատերիալի վերածված փոխադրամիջոցի վրայից «ճակատամարտ» ղեկավարում, իրեն այդքան ատելի ղարաբաղցիների հասցեին թշնամանք արտահայտող բացականչություններ անում:

Այդ արյան մեղքը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի վրա է՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, տո թեկուզ հենց նաև՝ իրավական տեսանկյունից: Բայց ի՞նչ եղավ ինքը՝ Փաշինյանը, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Նա պարզապես փախավ «դեպքի վայրից», բարեհաջող թաքնվեց կամ թաքցրեցին նրան, հիմա թե՝ ինչպես դա եղավ, մի փոքր այլ հարց է: Բայց եղավ: Էականը այստեղ բուն պահվածքն է. նա գործնականում հրահրեց անկարգություններ, բորբոքեց բախումները, իսկ հետո... «թռավ»: Միառժամանակ անց, մեկ էլ՝ հո՛պ, ընդհատակից ելավ, հանձնվեց իրավապահներին, դատվեց, հայտնվեց բանտում, հետո արդեն ընդունեց իր մեղքը (որպեսզի իր նկատմամբ համաներում կիրառվի): Եվ նորից հայտնվեց ազատության մեջ: Բայց ոչ թե պարզապես «ազատության մեջ», այլ շատ արագ հայտնվեց խորհրդարանում՝ իր քաղաքական-գաղափարական «հոր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության՝ ՀԱԿ-ի ցուցակով:

Հետո, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «քցեց» նաև ՀԱԿ-ին, հեռացավ և իր անհատական խաղը շարունակեց: Նա, ի դեպ, միշտ էլ իր անհատական խաղն է տարել, անկախ նրանից, թե ում կամ քանի տարբեր ուժերի շահերն է սպասարկել: Սա էլ է նրա նկարագրի կարևոր հատկանիշ՝ «քցելը»: Նա հանգիստ կարող է «քցել» ում ասես: Վաղը, թող ոչ ոք չկասկածի, առաջին իսկ լուրջ վտանգի դեպքում առաջինը «քցելու» է հենց իր ամենամոտիկ «զինակիցներին»: Խոշոր առումով՝ թիմին՝ առավել ևս, եթե թիմ, որպես այդպիսին, համարենք, որ կա: Բայց առաջ չընկնենք: 2018-ին շատ չենք անդրադառնա, դա, ինչպես ասում են, աչքներիս առջև է, նաև մնացածը: Արդեն ավելի քան 5 տարի ապրում ենք այդ «մնացածի» ու դրա կործանիչ հետևանքների պայմաններում: Ամփոփենք. պատասխանատվությունից «թռնող», արկածախնդիր, անընդհատ ստող, «քցող», խժդժությունների մեծ սիրահար:

Նա ուրացել է Արցախը, հանգիստ, նույնիսկ, շատ հնարավոր է, չարախնդալով, առհասարակ ոչինչ չի ձեռնարկել, երբ իր իսկ վարած «քաղաքականության» հետևանքով թշնամին սկսեց Արցախի հայաթափումը: Նա, որ թիվ մեկ պատասխանատուն է ու մեղավորը, բայց սիրում է ասել՝ հա, մեղավոր եմ, բայց մի՞թե միակ պատասխանատուն եմ, կամ նմանօրինակ մեկ այլ ճամարտակություն: Դեռ կասի: Ավելին, չկասկածեք, որ եթե բանն այնտեղ հասնի, ու նա իրական վտանգ զգա իր աթոռին, որին կառչած մնալու է մինչև վերջ, ամեն գնով հրահրելու է անկարգություններ, շփոթ, քաոս, յուրօրինակ «մարտիմեկ»-եր: Հաշվարկով, որ այդ քաոսով, այդ շփոթով կա՛մ կկարողանա պահել իշխանությունը, կա՛մ գոնե «թռնել» պատասխանատվությունից: Եվ ոչ միայն պատասխանատվությունից...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը