Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հիմնադրվել է ՄԱԿ-ը, ավարտվել է 30-ամյա պատերազմը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ՄԱԿ-ի համաշխարհային օր, Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեղեկատվության և զարգացման համաշխարհային օր, Զամբիա՝ Անկախության օր, Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքի օր, Ռուսաստան՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1558 – ծնվել է հայկական ծագումով լեհ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը:

1801- վախճանվել է արդյունաբերող, կալվածատեր Հովհաննես Լազարյանը:

1813– ստորագրվել է Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

1841 –ծնվել է գրող, պատմաբան և հայագետ Ալեքսանդր Երիցյանը:

1864 – ծնվել է արձակագիր Հարություն Ճուղուրյանը:

1888– ծնվել է գրող, երգիծաբան Լեռ Կամսարը:

1900 – ծնվել է հայ խորհրդային պետական և կուսակցական աշխատող Ամատունի Ամատունին:

1929– ծնվել է հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:

1976 - վախճանվել է աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը:

1987– «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպությունն ընդհատակյա պայմաններում սկսել է «Անկախություն» թերթի տպագրությունը:

1992- ԱՄՆ-ի Սենատն ընդունել է «Ազատության աջակցման ակտի» լրացումը, որի համաձայն, արգելվում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչև այն ժամանակ, քանի դեռ իրականացվում են ռազմական գործողություններ և շրջափակում Հայաստանի նկատմամբ:

1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով սկսել են Ադրբեջանից մեկուսացված Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերի ոչնչացումը:

2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով, երբ խմելու ջրատարին են խառնվել անձրևաջրերը, գրանցվել է աղիքային վարակների մի քանի տասնյակ դեպք:

2007- Իրանը դիմել է ՄԱԿ-ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում:

2008– հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը:

2012- Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը շուկայականից բարձր գնով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։

2018- խորհրդարանում ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ։ Միակ դեմ քվեարկածը եղել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

ԱՇԽԱՐՀ

51- ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Պլավիոս Դոմիցիանոսը:

1648 - Վեստֆալ յան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտվել է 30ամյա պատերազմը:

1658 - Ֆրանսիայի թագավորի Լյուդովիկոս 14-րդի առջև որպես դերասան և հեղինակ հանդես է եկել Մոլիերը:

1725– վախճանվել է իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ալեսանդրո Սկարլատին:

1795- տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի երրորդ տրոհումը, որից հետո այն դադարել է գոյություն ունենալ որպես անկախ պետություն:

1801- վախճանվել է ռուս զորավար, Սևծովյան նավատորմի հրամանատար Իվան Հաննիբալը՝ Խերսոն քաղաքի հիմնադիրը:

1851-աստղագետ Ուիլ յամ Լասսերը հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Արիելը և Ումբրիելը:

1854– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ Արթյուր Ռեմբոն:

1857 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտները Շեֆֆիլդում հիմնադրել են աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը:

1861- դատավոր Ստեֆան Ֆիլդը Կալիֆորնիայից առաջին տրանսկոնտինենտալ հեռագիրն է ուղարկել մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Լինկոլնին:

1911-ծնվել է խորհրդային դերասան, հումորիստ և ռեժիսոր Արկադի Ռայկինը:

1911 - Էվանս հրվանդանից ուղևորվել է անգլիացի Ռոբերտ ֆոլկոն Սկոտտի 12 հոգանոց արկտիկական արշավախումբը՝ նպատակ ունենալով հասնել Հարավային բևեռ:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կովկասյան արշավանքը՝ զինված հակամարտությունը Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև:

1929 – Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել «սև հինգշաբթի», հետո սկսվել է Մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

1939-ԱՄՆ-ի Դելևար նահանգի Ուիլմինգտոն քաղաքում «DuPont» ընկերությունը աշխարհում առաջին անգամ վաճառքի է հանել նեյլոնե զուգագուլպաներ:

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավել են ԽՍՀՄ-ի թվով երրորդ արդյունաբերական քաղաք հանդիսացող Խարկովը:

1945- հիմնադրվել է ՄԱԿ-ը:

1947 - մուսուլման անջատողականները հնդկական Քաշմիր պրովինցիան հայտարարել են անկախ պետություն:

1948-վախճանվել է հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Լեհարը:

1957-վախճանվել է ֆրանսիացի հագուստի մոդել յոր Քրիստիան Դիորը:

1960-ստարտային հրապարակում պայթել է փորձնական Р-16 հրթիռը, որի արդյունքում զոհվել է 74 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը:

1964- Հյուսիսային Ռոդեզիան ստացել է անկախություն և անվանափոխվել Զամբիա:

1966 – ծնվել է ռուսաստանցի գործարար և քաղաքական գործիչ Ռոման Աբրամովիչը:

1974- ծնվել է ռուս խորհրդային ջութակահար և դիրիժոր Դավիդ Օյստրախը: - «Նոր Երկիր» հյուսիսային փորձադաշտում իրականացվել է ԽՍՀՄ-ի վերջին միջուկային փորձարկումը:

2000 - Բեռլինի Եգիպտոսի թանգարանում հայտնաբերվել է աշխարհում առայժմ միակը հանդիսացող Կլեոպատրայի ստորագրությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ