Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընկերության սեփականատերը ՊՆ-ից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ:

Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, օժանդակել է Հանձնաժողովի անդամների և պահեստապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Մասնավորապես՝ 2017 թվականի հուլիսի 4-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության և Պաշտպանության նախարարության միջև կնքվել է 94 մլն 320 հազար դրամով 240 տոննա հակասառիչ նյութի մատակարարման պայմանագիր:

Պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է սահմանված կարգով և ժամանակացույցով 80 հազար կիլոգրամը մատակարարել 2017 թվականի հուլիսին, իսկ 160 հազար կիլոգրամը՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակում:

Համաձայն «Մոսէսքո» ՍՊ ընկերության և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի՝ վերոնշյալ պայմանագրի հիման վրա «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին իբր մատակարարել է 240 հազար կիլոգրամ հակասառիչ նյութ, մինչդեռ «Մոսէսքո» ընկերությունը 2017 թվականին Հայաստանի

Հանրապետություն է ներմուծել 116 հազար 900 կիլոգրամ հակասառիչ նյութ, որից Պաշտպանության նախարարությանը մատակարարվել է 105 հազար 810 կիլոգրամը (105 հազար 810 կիլոգրամից 20 հազար 790 կիլոգրամը հետ է վերադարձվել):

«Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարման ենթակա հակասառիչ նյութի ձեռքբերում չի ունեցել:

Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը Պաշտպանության նախարարությանն իրականում չի մատակարարել նախատեսված 240 հազար կիլոգրամից 154 հազար 980 կիլոգրամը՝ Հանձնաժողովի նախագահ՝ Զորամասի հրամանատար Ռ.Բ.-ն, Հանձնաժողովի անդամներ Ա.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ս.Կ.-ն, շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել են կեղծ փաստաթղթեր՝ Ընկերության կողմից զորամասին 154 հազար 980 կիլոգրամ հակասառիչ նյութ մատակարարված լինելու վերաբերյալ:

Արդյունքում՝ Կ.Գ.-ն, Հանձնաժողովի նախագահ, Զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 582 հազար 840 դրամ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբեր 16-ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելն ու օգտագործելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ռ.Բ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ս.Կ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա Կոստանյան