Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջազգային փորձագետները մտահոգված են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հավանականությամբ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հեռանկարը։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, մտքեր փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:

Հայտնի է, որ Բաքվից հետո Ջոշուա Հեքը կայցելի Թուրքիա, Հայաստան և Վրաստան։

Վերլուծաբան Ջոնաթան Կացի կարծիքով, Վաշինգտոնը մեծապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանով՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունության ու խաղաղության՝ կանխելով ռազմական նոր գործողությունները․ «Տակավին առկա են որոշ մարտահրավերներ։ Կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ։ Սրանք բավականին անհանգստացնող հեռանկարներ են` լուծումներ պարտադրելու, նոր հակամարտություններ և ռազմական գործողություններ հրահրելու առումով»:

Կացն ուրվագծում է տարածաշրջանում Արևմուտքի առաջնահերթությունները՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից հեռացած հայությանը և կայունության հաստատում․ «Կարծում եմ, լայն քաղաքական կայունություն դեպքում, տարածաշրջանի բոլոր երկրները հնարավորություն կունենան սերտորեն հարաբերվել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է խորացնել իր կապերը, սակայն նաև ստիպված է լուծել այլ հարաբերություններում առկա հարցեր, որոնք կապված են, օրինակ, Ռուսաստանի հետ»:

Վերլուծաբան Ջերեմի Շապիրոն, սակայն, թերահավատ է, որ Հարավային Կովկասը կարևոր է Վաշինգտոնի համար․ «Միացյալ Նահանգները մեծ հետաքրքրություն չունի տարածշրջանի՝ [Հարավային Կովկասի] նկատմամբ: Իրականում, նույնիսկ Եվրոպան չունի մեծ հետաքրքրություն և չի ցանկանում մեծ ռեսուրսներ վատնել այդ տարածաշրջանում: Չեմ կարծում, թե սա նորություն է։ Այս առումով իրավիճակը չի փոխվել։ Այդ տարածաշրջանը միշտ եղել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև պայքարի դաշտ»:

Շապիրոն չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Հայաստանի հարավային հատվածով տարանցիկ ճանապարհ բացելու ադրբեջանական զինուժի հնարավոր փորձի հետ․ «Կան տարբեր պնդումներ, որոնք ադրբեջանցիները ներկայացնում են Հայաստանի հարավային հատվածների նկատմամբ և պահանջում տարանցիկ երթուղի կամ միջանցք՝ կախված նրանից, թե որ բառապաշարն եք նախընտրում: Ենթադրում եմ, առաջիկա մի քանի ամիսներին նրանք կօգտագործեն ռազմական ուժ՝ այն [միջանցքը] բացելու համար»:

Ռազմական առումով, ըստ վերլուծաբանի, Հայաստանն այսօր անկարող է դիմադրել Ադրբեջանին։ Ուստի, ապավինում է միջնորդավորված բանակցություններին՝ փոխզիջում գտնելու նպատակով` մի կողմից եվրոպացիների ու ամերիկացիների միջնորդությամբ, մյուս կողմից՝ ռուսների: Շապիրոյի խոսքով, ռազմական ներխուժման պարագայում՝ հայկական կողմը ձգտելու է հասնել միջազգային հանրության կողմից դատապարտմանը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին ու հավելյալ սպառազինության ստացմանը, սակայն դժվար թե միջազգային հանրության կողմից ավելի ուժգին արձագանք լինի, քան եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքերի ժամանակ․ «Դժվար է հավատալ, որ [ի պատասխան ադրբեջանցիների ներխուժմանը]՝ ամերիկացիներն ավելի լուրջ միջոցներ կձեռնարկեն։ Նրանք պետք է ինչ-որ կերպ արձագանքեն, սակայն, կարծում եմ, արձագանքը կլինի հիմնականում խոսքերով»:

Հեղինակավոր «Stratfor» վերլուծական կենտրոնը ևս օրերս անդրադարձել է Հայաստան՝ ադրբեջանական բանակի հնարավոր ներխուժման թեմային՝ նշելով, թե իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն անորոշ, քանզի Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես չեն հանդիպում, իսկ Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը:

Ըստ կենտրոնի, ներկայացվածի վառ վկայությունն է, որ Ալիևը հրաժարվել է մասնակցել այս հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, իսկ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողով, ուր ներկա էին Ալիևն ու Պուտինը:

«Տարաձայնությունը Երևանի և Բաքվի միջև, հավանաբար, կշարունակվի, քանի դեռ կողմերը չեն հասել համապարփակ խաղաղության համաձայնագրին։ Ադրբեջանը, հավանաբար, կփորձի համախմբել տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ խաղաղ կարգավորման իր տեսլականն առաջ մղելու և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ, Հայաստանը, հավանաբար, կփորձի ստանալ ԱՄՆ ու եվրոպական երկրների աջակցությունը: Սա կպահպանի լարվածությունը, հատկապես, եթե Փաշինյանի և Ալիևի, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումներ չկայանան»:

«Stratfor»-ը շեշտում է, թե մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառմանը, քանի որ խաղաղության կամ սահմանազատման վերաբերյալ լուրջ բանակցություններ չկան։

Նյութի պատրաստմանը աջակցել է «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությունը


ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր Կամենդատյան