Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ իրենք էլ նույնիսկ չեն վստահում․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ոչ այլ ոք, այլ հենց Հայաստանի կրթության ու գիտության (ու մնացած բաների) նախարար Ժաննա Անդրեասյանը գործնականում հայտարարեց, որ իր ղեկավարած ոլորտը, կոնկրետ՝ ՀՀ բուհական համակարգի մասով, ոչ մի բանի պիտանի չէ, և երիտասարդները, որոնք այդ համակարգում են ուսանում, անտեղի ժամանակ են վատնում: Հարկավ, ԿԳՄՍ նախարարը բառացի չի ասել այդ ամենը, բայց այն, ինչ նա ասաց ու հաստատեց, ավելի վատ է հնչում, քան մեր նշածը: Միջանկյալ ասենք, որ փոխարենը բառացի նման բան նույն օրն ասաց ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը. «Ես բազմիցս ասել եմ, որ մեր բարձրագույն կրթական համակարգը գտնվում է ճգնաժամային իրավիճակում»:

Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է: Վերադառնանք Անդրեասյանին: Նա լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց, որ իր երեխան բարձրագույն կրթություն է ստանում արտասահմանում: Ապա սկսեց սրտնեղել կամ «մուննաթ գալ», թե՝ իր երեխաները, «ինչպես ցանկացած այլ քաղաքացու երեխա, ազատ են որոշելու՝ որտեղ իրենց կրթությունը շարունակել: Ոչ մեկը չի ասել, որ եթե իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»: Ստո՛պ: Ոչ մեկը երեխաներին ու նրանց՝ կրթություն ստանալու որոշման ազատության մասին բան չի ասում կամ ասել: Լրիվ հակառակը:

Հարցն այստեղ այլ է. խոսքն, այնուամենայնիվ, «ցանկացած այլ քաղաքացու», նույնիսկ ցանկացած այլ պաշտոնյանի զավակի մասին չէ, այլ հե՛նց կրթության նախարարի: Եվ նրա՝ որպես նախարար իրականացրած գործունեության լավագույն գնահատականը տվել է իր իսկ զավակը՝ որոշելով բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանից դուրս: Սա խոսում է այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի ընտանիքի անդամն անգամ չի վստահում իր ծնողի ղեկավարած ոլորտին: Գուցե թե նախարարն ինքն էլ չի վստահում, քանզի հազիվ թե նրա դուստրն առանց իր հետ համաձայնեցնելու նման որոշում կայացներ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, որի դուստրը ևս սովորում է «դրսում»:

Ու խոսքը մի իշխանության մասին է, որի ներկայացուցիչները, սատելիտները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանի վրա, թե ինչ է՝ նրա որդիները սովորում են արտերկրում: Այսինքն, քպականներին, առավել ևս՝ ոլորտի ուղիղ պատասխանատուներին կարելի է, մյուսներին՝ ո՞չ: Թե՞ «դրսում» սովորելու թեման սոսկ քարոզչական հնարք էր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ