Մեսսի. Սուարեսը մեր օրերի լավագույն կենտրոնական հարձակվողն է
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» առաջատար, «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր Լիոնել Մեսսին գովասանքով է խոսել թիմակից Լուիս Սուարեսի մասին:
-Ինձ համար բարդ է Լուիսին համեմատել այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ նախկինում եմ խաղացել: Միայն կարող եմ ասել, որ Լուիսը մեր օրերի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Նա շատ օգտակար է թիմի համար: Նրա հետ խաղալուց կարելի է միայն հաճույք ստանալ: Մենք հիանալի հարաբերություններ ունենք նաև խաղադաշտից դուրս:
Ես, Սուարեսը և Նեյմարը ցանկանում ենք թիմի համար լավագույնն անել, դա մեզ համար առաջնային նպատակ է: Նեյմարի հետ ևս լավ հարաբերություններ ունեմ: Նա միշտ իմ մասին գովասանքով է խոսում. հաճելի է լսել, որ թիմակիցներդ քո մասին դրական են արտահայտվում,-ասել է Մեսսին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



