Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի շնորհիվ Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը։ Այն «Գեղանկարիչը և իր ներաշխարհը» խորագիրն էր կրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը Կապանում էր՝ 2019 թվականին։ Ցուցադրանքում մոտ չորս տասնյակ գեղանկարներ էին, որոնք որոշակի պատկերացում էին տալիս երիտասարդ արվեստագետի գեղագիտական նախասիրությունների և ընկալումների մասին։ Բաբկենը ծնվել է ճարտարապետ Յուրի Գևորգյանի ընտանիքում, նկարել է մանկուց, նկարչական հմտություններ է ստացել Կապանում ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի արվեստանոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» բաժնի «Ընդհանուր ինտերիեր» ֆակուլտետը։ Մեկ տարի է, ինչ Քաջարանի մշակույթի պալատի նկարիչ-դիզայներն է։

«Նկարչի խոսքը պետք է բխի սրտից, բայց մարդկության անունից, ունենա  պատասխանատվության զգացում  ստեղծածի համար, ի վերջո նկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա, նա դրանով ավելի մոտ է դարձնում մարդկանց։ Աստված մենակ չի թողնում։ Ես այդպես եմ կարծում։ Եթե Աստված ինձ տվել է այդ շնորհը, ինքն էլ վերցնելու է, ուրեմն այսօր ինքն էլ տեր է կանգնում», - իր գեղագիտական հավատամքն այսպես է մանրամասնում գեղանկարիչը և հավելում, որ ստեղծագործելն օգնում է, որ դուրս գաս դեպրեսիայից։ Դու կյանք ես վերադառնում։ Հենց ստեղծագործում ես, սկսում ես ապրել, չես ստեղծագործում՝ սկսում ես մահանալ։ Այս համատեքստում նշում է, որ մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը։

Գեղանկարչին ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանը, ով ցուցահանդեսի կազմակերպմանն օժանդակելու համար երախտագիտություն հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին, ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովային։

Ինչպես տեղեկացանք, շուտով Քաջարանի մշակույթի պալատում Բաբկեն Գևորգյանն  հմտությունները և գիտելիքները կփոխանցի սկսնակ գեղանկարիչներին։

Վահրամ Օրբելյան

 
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը