Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը հավանաբար ամիսներ կտևի և կարող է ներառել նաև հյուսիսային ճակատը. Բենի Գանց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի նախկին պաշտպանության նախարար, ներկայում պատերազմական կառավարության անդամ Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ շարունակվող պատերազմը հավանաբար ամիսներ կտևի և կարող է ներառել նաև հյուսիսային ճակատը: Այս մասին գրում է Times of Israel-ը:
«Դա երկար ժամանակ կպահանջի։ Պատերազմը հարավում, և անհրաժեշտության դեպքում նաև հյուսիսում կամ որևէ այլ վայրում, կարող է ամիսներ տևել, իսկ վերակառուցումը տարիներ կտևի:Միայն այն ժամանակ, երբ վերակառուցումն ավարտվի, մենք կհաղթենք», - ասել է Գանցը:
«Մեր նպատակը ոչ միայն ՀԱՄԱՍ-ին հաղթելն է, այլ խոստանալը, որ հարավը 100%-ով դրախտ կլինի»,- հավելել է նա։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



