Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները երկու երկրների ղեկավարների սեպտեմբերյան հանդիպումից հետո հասել են որակապես նոր, ռազմավարական մակարդակի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր գործընկեր Չոյ Սոնգ Հիի հետ Կիմսուսանի կառավարական նստավայրում հանդիպման սկզբում։
«Սեպտեմբերի 13-ին «Վոստոչնի» տիեզերակայանում նախագահ Պուտինի և Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի պատմական գագաթնաժողովից հետո մենք կարող ենք վստահորեն ասել, որ այդ հարաբերությունները հասել են որակապես նոր, ռազմավարական մակարդակի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Լավրովը նշել է, որ Մոսկվայի և Փհենյանի միջև շփումները տարբեր, այդ թվում՝ բարձր և ամենաբարձր մակարդակով, կշարունակվեն։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



