Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակ». Թուրքը մտնում էր իմ տուն, պլան ծխում, կարիքները հոգում, մեզ հայհոյում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից տեղահանված Թերեզա Պողոսյանը՝ իր բազմանդամ ընտանիքով, անտուն, անսնունդ ու անաշխատանք է մնացել։ Կառավարության կողմից որեւէ աջակցություն չի ստացել՝ միայն այն պատճառով, որ Հին Շենից դուրս է եկել ոչ թե սեպտեմբերի զանգվածային տեղահանության ժամանակ, այլ՝ ձմռանը, երբ անհրաժեշտ էր փրկել ծննդկան դստեր կյանքը։ 

«Արցախից հունվարին եմ եկել Երեւան՝ դստերս պետք էր շտապ հիվանդանոց տեղափոխել։ Բլոկադայի պատճառով չկարողացանք տանել Ստեփանակերտ, բերեցինք Երեւան․ փոխպատվաստման խնդիր կար, կյանքի եւ մահվան հարց էր»,-պատմեց նա։ 

Բլոկադայի ժամանակ Հին Շենից հնարավոր էր դուրս գալ, բայց՝ անվերադարձ։ Թերեզան ասում է․ երրորդ դասարանում սովորող տղան, որ մնացել էր գյուղում, իր խոսքով՝ հոգեկան խանգարում էր ստանում՝ տեսնելով, թե ինչպես են թուրքերը մտնում իրենց տուն, շրջում, օգտվում տան սանհանգույցից։ Ադրբեջանցիների՝ իր տուն ազատ ելումուտից տեղյակ են եղել Արցախի իշխանություններն էլ, գյուղապետն էլ, ոստիկանությունն էլ։ 
«Գյուղապետը տեղյակ էր, որ թուրքը գիշերը մտնում էր իմ տուն։ Իմ տան կողքը բարձր սար էր, որի գագաթին թուրքն էր նստած՝ իր դրոշով հանդերձ։ Երբ գյուղապետին ասում էի՝ տունս թուրք է մտնում, ինձ հոգեկան հիվանդ էր անվանում։ Հետո հաստատեցին, որ ադրբեջանցիները գնում-գալիս են։ Գալիս էին, իմ տան առաջին հարկում պլան էին քաշում, ուտում-խմում, կարիքները հոգում, գնում»,- ասաց Թերեզան՝ միաժամանակ շեշտելով, որ, միեւնույն է՝ եթե աղջիկն առողջական խնդիր չունենար, չէին լքի գյուղը։ 

Դիմել է Հայաստանում գործող Արցախի օպերատիվ շտաբ, որտեղից Թերեզային ասել են, որ եթե բլոկադայի ժամանակ հետ գնային գյուղ, դուրս գային սեպտեմբերի տեղահանության ժամանակ, օգնություն կստանային։
«Սկզբում շտաբից ասում էին՝ սպասեք։ Ինն ամիս է՝ սպասում ենք։ Հիմա շտաբից ասում են՝ եթե դուք հետ գնայիք բլոկադայի ժամանակ Արցախ, սեպտեմբերին հետ գայիք, նոր ձեզ աջակցություն կտրամադրվեր։ Տներս մնացին այնտեղ։ Վարձով տան մեջ ենք ապրում, որի համար վճարում էինք 80 հազար դրամ, տանտերը սեպտեմբերյան տեղահանությունից հետո դարձրեց 100 հազար դրամ։ 9 ամսվա մեջ որտեղ դիմեցինք, չօգնեցին»,- նշեց նա։

Հին Շենի բնակիչն իր երեխաների հետ Չարենցավանի  քաղաքապետարանում գրանցվել է որպես տեղահանված, այնտեղից ասել են՝ միայն գրանցում են, օգնելու իրավասություն չունեն, պետությունը պիտի որոշի։

«Արցախի շտաբում զարմանում են՝ ո՞նց կարա ձեզ չհասնի կառավարության ֆինանսական օգնությունը։ Չարենցավանի քաղաքապետարանի սոցապի աշխատողը եկավ մեր տուն, արձանագրեց, որ չափազանց կարիքավոր ընտանիք է։ Ես շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ, ինձ հրավիրեցին քաղաքապետարան, բայց դեռ չեն արձագանքել»,- նշեց նա։

Ընտանիքում 5 հոգի են՝ ինքը եւ 4 անչափահաս երեխաները։ Թերեզայի ամուսինը վերջերս է մահացել՝ սրտի ինֆարկտից։ Ասում է՝ 100 հազար դրամները ստանալու համար հաշվառման էլեկտրոնային հարթակում որոնում է իր անուն-ազգանունը, բայց ցույց չի տալիս, ասես ինքը գոյություն էլ չունի։
«Մերժելու դեպքում էլ անուն-ազգանունս պիտի բերի, բայց չի բերում, փաստորեն, ես գոյություն չունեմ»,- ասաց նա։

 

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում