Ուսուցիչն ու 10 աշակերտներ կորել են Ալպերի ձնակույտերի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիական Ալպերում տեղի է ունեցել ողբերգական դեպք, երբ ուսուցիչն ու 10 դպրոցականներ կորել են ձնակույտերի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հաղորդվում է, որ փրկարարական աշխատանքների արդյունքում ուսուցիչն ու 4 աշակերտները գտնվել են: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վն ասվածքներ:
Դեռ չճշտված տեղեկություններով աշակերտներից մեկը մահացել է: Մնացած աշակերտները ներկա դրությամբ համարվում են անհետ կորած: Փրկարարական աշխատանքներին միացել են նաեւ ուղղաթիռներ, սակայն, մի քանի ժամ տեւած որոնողական աշխատանքների արդյունքում երեխաներին գտնել չի հաջողվել:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



