Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերնագրակառավարվող», մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ-որ մի չորրորդական կայքում զետեղված նյութի վերնագիրը տարօրինակ էր. «Ադրբեջանից կաշառք ստանալու համար քրգործ է հարուցվել»: Պարզվեց՝ ընդամենը պետական քննչական մարմնի «շարքային» հաղորդագրություն է առ այն, որ ինչ-որ մեկը կաշառք է վերցրել, այդ փաստով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Վե՛րջ: Ոչ մի ադրբեջանական-մադրբեջանական հետք-մետքի մասին անգամ հիշատակում չկար: Բայց ի՛նչն էր հետաքրքիր. հարյուրավոր «հավանումներ» և մոտ 400 մեկնաբանություն, որոնց գերակշիռ մեծամասնությունն այն մասին էր, թե «Ադրբեջանից կաշառք ստացածների» հետ հատկապես ոնց է պետք վարվել: Յուրաքանչյուրն, ըստ իր մակարդակի, մահապատժի կամ պարզապես պատժի տարբերակ էր նշել: Եվ միայն 1 (մեկ) հոգի էր նկատել, որ վերնագիրն ու դրա տակ եղած հրապարակումը միմյանց չեն համապատասխանում, քանի որ, ինչպես ասվեց՝ ոչ մի Ադրբեջանի մասին անգամ հիշատակում չկար: Այսինքն, նյութը կարդացել էր երևի թե այս մեկը, դե, գոնե մեկնաբանություն գրողների մեջ:

Կասեք, թե՝ եզակի դե՞պք է: Ամենևին: Իրականում սա միայն մեկ օրինակ է: Ցավոք, նման օրինակները քիչ չեն: Թարմ օրինակ. հիշո՞ւմ եք, թե նույն «ֆեյսբուքա-Հայաստանն» ինչպես էր բորբոքվել ընդամենը մի քանի օր առաջ (ասենք՝ այդ ե՞րբ բորբոքված չէ, «բերանի ծամոն» լինի»), երբ մեկը գրեց, թե Ալիևը Ստեփանակերտի պարետ է նշանակել Արցախում մնացած ազգությամբ հայ մի չինովնիկի: Մենք հատուկ անուններ չենք նշում այստեղ, նաև չենք նշում, թե այդ լուրը հատկապես ում քարոզչական շահերն սպասարկող էր տարածել, և ովքեր, ինչ շրջանակներ էին այն ինտենսիվորեն շրջանառում: Տվյալ դեպքում հարցն այլ է: Հիշո՞ւմ եք, թե ինչ կարգի անեծքներ, լուտանքներ ու վիրավորանքներ էին տեղում տվյալ «պարետի» հասցեին: Իսկ նախօրեին պարզվեց, որ դա ամենաիսկական սուտ էր:

Հաղորդվեց, որ Ալիևն ինչ-որ հերթական սաֆարովի Ստեփանակերտի պարետ է նշանակել: Ահա այսպես, «վերնագրակառավարվող», դյուրությամբ մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող հասարակություն ենք դարձել: Եթե իհարկե, մեր հանրային ամբողջությունը հիմա կարող է հասարակություն համարվել: «Եթե», որովհետև հասարակությունները, սովորաբար, ունենում են միավորող նպատակներ, խնդիրներ, ոտքի են ելնում, երբ ոտնահարվում են ազգային ու պետական շահերը: Վերադառնանք մանիպուլացվելուն, ամեն մի սուտ արագորեն կլանելուն և դա ուղեցույց համարելուն: Անունն ինչ ուզում եք՝ դրեք: Ցանկանո՞ւմ եք, կոչեք տեղեկատվական անվտանգություն, կուզեք՝ մեդիագրագիտություն: Չկա: Արգելակման բոլոր հնարավոր կոճղակները լրիվ մաշված են: Հանդիպում են մարդիկ, որ «խոսում» են զանազան «փերֆեքթթիվիների» «վերնագրերով»:

Բայց ավելի ցավալի է, որ շատերն ապրում են հենց այդ «վերնագրային» իրականության մեջ, ու ոչ մի կերպ դուրս գալ չեն ցանկանում: Հանրագումարում, երբ փորձում ես նման մեկից գոնե մի հոդաբաշխ արտահայտություն կորզել, ստանում ես հանրահայտ պերսոնաժ Շուրա Բալագանով դամբանական խոսքը՝ սագագող Պանիկովսկու շիրիմի մոտ՝ անհեթեթ, անկապ, ինչ-որ ֆրազների անիմաստ շարք: Այդպես հասարակություններ չեն ձևավորվում: Այդպես հասարակությունները քայքայվում ու կործանվում են: Հիմա՝ «ամենաթարմի» մասին: Նախօրեին ոճրագործ, պատերազմական հանցագործ Ալիևը, որը վաղ թե ուշ ստանալու է իր վաստակած հատուցումը, եթե աշխարհում նույնիսկ 1 հայ մնա, շտապել էր Ստեփանակերտ, որտեղ 1 հայ էլ, ասում են, չի մնացել: Դե, իր ադրբեջանական դրոշը տնկեց, Արցախի նախագահական նստավայրի շենքի ճակտոնին ադրբեջանական զինանշանը կպցրեց...

Ինչո՞ւ է նա նման «թատրոն տալիս»: Չէ՞ որ նրա նաև այդ քայլերը համալրում կամ ընդգծում են իր իսկ ցեղասպանական ոճիրները: Այսպես ասած՝ «ծանրացնում են մեղքը»: Հարկավ, հնարավոր է, Ալիևը «հաղթական խումհարի» մեջ է և այդպիսով ուզում է ավելի ու ավելի հերոսական երևալ «իր ժողովրդի» աչքին: Բայց թշնամու բոլոր այդ ցուցադրական դրսևորումների հիմնական թիրախը Հայաստանը և հայությունն են: Թշնամին շատ լավ գիտի և տեսնում է, թե որքան խոցելի ու մանիպուլացվող է մեր հասարակության մի զգալի մասը, և ձգտում է հնարավոր առավելագույնը քամել դրանից: Դա սովորական տեղեկատվական տեռոր է, ու այդպիսի ցուցադրական շոուներ նա հաճախ է անելու: Կարևորը՝ դրան կուլ չգնալն ու հնարավորինս այդ ամենը տարածելուց զերծ մնալն է: Այնինչ, ցավոք, թշնամու այդ տեղեկատվական, քարոզչական հարձակումներին դիմակայում են առանձին անհատներ:

Այնինչ, այստեղ առաջնային պետք է լիներ, այսպես կոչված, «պետական քարոզչություն» ասվածը, որը, ցավոք, այդ, ինչպես և նմանատիպ հարցերում գրեթե լիովին բացակա է և ակտիվանում է միայն ներքաղաքական խնդիրների դեպքում կամ Նիկոլ Փաշինյանի «աննախադեպիզմը» քարոզելու համար: Թեպետ ինչ արժե ակնկալել մի իշխանությունից, որը միայն «մտահոգ հետևում էր», թե... ինչպես է Ադրբեջանը ցեղասպանության, էթնիկ զտման ենթարկում Արցախի հայությանը, հայաթափում Արցախը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան