2016թ.-ը՝ ըստ Նոստրադամուսի
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
Միշել Նոստրադամուսը 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա էր, ով կանխատեսել էր պատմության բազմաթիվ ողբերգական իրադարձություններ, այդ թվում՝ Քենեդի եղբայրների սպանությունը, Հիտլերի իշխանության գալը, Նապոլեոնի պարտությունն ու 9/11 ահաբեկչական հարձակումը։ Մեր օրերում այնքան էլ շատ չեն մարգարեները, ովքեր կարող են կանխագուշակել ապագան։ Նոստրադամուսն աստղագիտություն ու տարբեր «կուլտային» գիտություններ էր ուսումնասիրում, որոնց օգնությամբ ապագայի կանխագուշակություններ էր անում։ Ահա դրանցից 8-ը 2016թ․-ի համար։

①
Երկարակեցություն
Նոստրադամուսը կանխագուշակում էր, որ 2016թ․-ին ծնված մարդիկ կկարողանան 200 տարուց ավել ապրել, և որ 80 տարեկանը կլինի այնպիսին, ինչպիսին այժմ 50-ն է։
②
Արևմտյան երկրները կվերացնեն հարկերը
2016թ․-ին մեծ խռովությունների արդյունքում ընդմիշտ կվերացվեն հարկերը։
③
Երեխա ունենալու համար անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ
Նոստրադամուսի կանխագուշակության համաձայն՝ երեխա ունենալու համար 2016թ․-ին անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն ու արտոնագիր ստանալ։
④
Ուժգին երկրաշարժեր
Հատկապես ուժգին երկրաշարժ տեղի կունենա ԱՄՆ-ի արևմտյան հատվածում։ Երկրաշարժը զգալի կլինի ողջ աշխարհում։
⑤
Երրորդ աշխարհամարտ
2016թ․-ին կսկսվի Երրորդ աշխարհամարտը և 27 տարի կտևի։ Պատերազմը կսկսվի, երբ երկնքում գիսաստղ կերևա։
⑥
Վեզուվը կժայթքի
Նոստրադամուսը կանխագուշակել է, սակայն գիտնականներն այդ կարծիքին չեն։ Վեզուվ լեռն արդեն 72 տարի է՝ հանգիստ է, և սպասվում է, որ դեռ կշարունակի այդպես էլ մնալ։
⑦
Մարդկությունը կենդանիների հետ խաղաղություն կհաստատի
Խոզերը կբարեկամանան մարդու հետ,- 2016թ․-ի մասին գրել է Նոստրադամուսը։
Որոշ մարդիկ հավատացած են, որ խոսքը վերաբերում է նրան, որ մարդիկ կդադարեն կենդանիների միս ուտել, մյուսներն էլ կարծում են, որ մենք տեխնոլոգիաններ կստեղծենք, որոնք թույլ կտան խոսել կենդանիների հետ։
⑧
Կհայտնվի մեկ համաշխարհային լեզու
Այս գործիքի հայտնագործվելուց հետո աշխարհը կլինի, ինչպես Բաբելոնից առաջ։
Շատերը հավատացած են, որ «գործիքը» վերաբերում է համացանցին, և որ տեխնոլոգիան ի վերջո կստեղծի մեկ համընդհանուր համաշխարհային լեզու։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



