Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը Բիշքեկ չգնաց, Ալիևը՝ Գրանադա, բայց երկուսն էլ կգնան Բրյուսե՞լ, թե՞... Մոսկվա․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ու նաև ընթացիկ զարգացումները հետաքրքրական են թե՛ առանձինառանձին, թե՛ ընդհանրության մեջ դիտարկելիս: Պարզապես իրականությունն է չափից ավելի ողբերգական և աղետային, որքան էլ արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության համար ոչ մի ողբերգական բան չի եղել, առավել ևս՝ ամենևին էլ աղետ չէ Արցախի կործանումը՝ որպես իրենց պաշտոնավարման «առաջին հնգամյակի» շառաչուն և ծանրագույն հետևանք: Վերադառնանք զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնեց Գրանադա (հոկտեմբերի 5-ին): Ենթադրվում էր, թե այնտեղ հնգակողմ հայտարարություն կընդունվի, բայց հայտարարությունը եղավ քառակողմ՝ առանց Ալիևի:

Այդ հայտարարությունը հռչակվեց նրանով, որ Փաշինյանը ևս մեկ անգամ, այս դեպքում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ստորագրած թղթով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այդ թվում՝ «անկլավները», այդ թվում՝ Արցախը, մնացածն էլ՝ ինքը գիտե: Սա, բնականաբար, մեծ վրդովմունքով ընդունվեց, գոնե՝ սոցցանցային ու լրատվա-վերլուծական հարթակներում: Այնպես, որ շատերն ուշադրություն էլ չդարձրեցին, որ նույն քառակողմ հայտարարության մեջ խոսվում է հետևյալի մասին, օրինակ. «Նրանք (ստորագրողներն, էլի) համաձայնել են Հայաստանին հավել յալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»:

Փաշինյանը նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպեց, ու մի համատեղ հայտարարություն էլ այդ հանդիպումից հետո եղավ: Էլի կան ձևակերպումներ, որ հետագայում Հայաստանի որևէ իշխանություն կարող է օգտագործել: Կարող է: Հիմա, երբ այս իշխանությունը կործանել է Արցախը, և կործանման ահռելի սպառնալիքն ուղղակիորեն կախված է Հայաստանի պետականության գլխին, ինչպես ասվում է, շատերի աչքին ոչինչ չի գալիս: Բայց... հետո... մեկ էլ տեսար... Շարունակենք. նախօրեին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը: Այն խիստ ծավալուն է՝ լրագրային հրապարակման մեջ ներկայացնելու համար, բայց, վստահաբար, շատերը հասցրել են որոշակիորեն ծանոթանալ: Նշենք, որ բանաձևը, ընդհանուր առմամբ, կարելի է հայանպաստ համարել, ավելի ստույգ՝ օբյեկտիվ, քանի որ մի շարք պահանջներ են դրվում Ադրբեջանի առաջ, որքան էլ որ դրանք, այսպես ասենք, պատժամիջոցային կամ հարկադրական բնույթ չունեն:

Հասկանալի է, իհարկե, որ եվրոպական կամ նույնիսկ միջազգային կառույցներում, այսպես ասած, «հետողորմյա» հայանպաստ ձևակերպումները կամ բանաձևերը, հենց, օրինակ՝ ԵԽԽՎ նշված բանաձևը ընդունելու վրա Փաշինյանի իշխանության ազդեցությունը կա՛մ չնչին է, կա՛մ խիստ նվազագույն: Պարզ է նաև, որ Արցախի շրջափակման վրա աչք փակելու, Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո «քաղաքակիրթ Արևմուտքն» իր տարածաշրջանային շահերից ելնելով փորձում է Հայաստանին «մխիթարել» նմանօրինակ «թղթե շերեփներով»: Անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին են երբեմն-երբեմն առանձին հայտարարություններ հնչում:

Մինչդեռ, իրատեսներին ակնհայտ է, որ նախ՝ Ալիևի հանցավոր, ահաբեկչական, հակամարդկային ու հակահայ ռեժիմը ամենևին էլ «վատ չի զգում» նման բանաձևերից: Ինչևէ, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հուսով է, որ օրերս Բրյուսելում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում: Այսպես ասած՝ հանդիպեցնել նրանց: Ռուսաստանի մասին: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների: Փաշինյանը վերջին հարցազրույցում ջանք չէր խնայում՝ ցույց տալու համար (չեղած լսարանի՞ն, Լավրովի՞ն, ո՞ւմ), թե ինչ լավ, ինչ ջերմ հարաբերություններ ունի, օրինակ՝ Պուտինի հետ: Այդ հարաբերությունները, պարզվեց, այնքան «ջերմ» են, որ Փաշինյանը այս օրերին որոշեց Բիշքեկ չմեկնել՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Դրանից առագորեն որոշեց օգտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ցուցադրական սրտնեղելով, թե, ինչ է, շատ կարևոր գործե՞ր ուներ, որ չի եկել: Ապա սկսեց շողոքորթել Ռուսաստանի նախագահ Պուտինին, բարձր գնահատել Ռուսաստանի դերը և այդպես շարունակ:

Ի դեպ, եթե Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ Ալիևի՝ Գրանադա չգալն ու հայտարարություն չստորագրելը թույլ է տալիս կասկածել, որ նա իրականում խաղաղություն է ուզում, ապա Ալիևն էլ «աբառոտկա ֆռաց» Փաշինյանի՝ Բիշքեկ չմեկնելու վրա՝ հակադարձելով ուղղակիորեն նույն ֆրազներով, որ նրա չգալը խոսում է այն մասին, որ խաղաղություն չի ուզում: Իսկ երեկ արդեն այս պատմության «թելերը» կամ «պարանները» Բիշքեկում որոշեց ձգել Վլադիմիր Պուտինն անձամբ: Հասկանալի է, Պուտինը «կպավ» Արևմուտքին, որը «ձգտում է խաթարել Ռուսաստանի և դաշնակից-գործընկերների հարաբերությունները», ապա հայտարարեց. «Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին (հարաբերությունների կարգավորման)։

Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակարդակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»: Ստացվում է, որ Ալիևը Գրանադա չգնաց, Փաշինյանը՝ Բիշքեկ: Բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսով ավելի շուտ Մոսկվայում հանդիպեն, քան թե Բրյուսելում: Դժվար է միարժեքորեն պնդել, բայց... շատ հնարավոր է: Ավելի ճիշտ՝ նման է դրան...

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ